Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉՈՒԹԵԱՆ 6-ՐԴ ՇՐՋԱՆԻ ՏՆՕՐԷՆ ԴՈԿՏ. ՆԱԶԱՐԵԱՆԻ ԱՅՑՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Երեքշաբթի թւականիս Յունւար 4-ին, Կրթադաստիարակչութեան 6-րդ շրջանի տնօրէն դոկտ. Նազարեանը ընկերակցութեամբ դաստիրակչական գործով օգնական պրն. Քարիմիի, ապահովութան տնօրէն պրն. Հոսէնիի եւ հանրային կապի պատասխանատու տկն. Մոբինիի, նոր տարւայ եւ Սուրբ ծննդեան տօների առիթով Ազգային Առաջնորդարանի դահլիճում այցելեցին Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ. Ս. Արք Սարգսեանին եւ Թեմական խորհրդի նախագահ ճրտպ. Նորայր Արամեանին:

Սոյն հանդիպման ներկայ էին նաեւ «Արաքս» դպրոցի տեսչուհի Անի Մանուկեանը եւ Գոհար դպրոցի տեսուչ պրն. Վահէ Բաբայեանը:
Հանդիպման սկզբում Առաջնորդ Սրբազան Հայրը գոհունակութեամբ ընդունեց բարձրաստիճան պաշտօնեայի այցը եւ ասաց՝ ամէնուր երբ կը հարցնեն թէ Իրանում ինչպէս է ձեր իրավիճակը, պատասխանում է, ոչ մի տեղ ի մասնաւորի հայկական դպրոցների գործով, համակարգի եւ յատկապէս կրթութեան նախարարութեան հետ խնդիրներ չկան եւ այդ իսկ պատճառով այս տօնական օրերը անցկացնում ենք ամենայն գոհունակութեամբ: Նա նաեւ յաւելեց, որ այս օրերին յընթացս արարողութիւնների անձամբ աղօթում է Իրանի Յեղափոխութեան Առաջնորդ Այաթօլլահ Խամէնիի եւ իրանի վարչակարգում ծառայող միւս հայրնակիցների համար:

Դոկտ. Նազարեանն շնորհաւորով տօնական օրերն իր խօսքերում անդրադարձաւ այն իրողութեան, որ բոլոր մարգարէների ուսուցումների նպատակը մարդկանց միջեւ Խաղաղութիւն եւ ներողամտութեան զգացումի հաստատելն է, որոնք նպաստում են համայնքի բարգաւաճմանը:

Նա անդադառնալով հայոց դպրոցներին ասաց՝ որ հայոց դպրոցներ յաճախելիս լցւում է դրական լիցքերով եւ իր հնարաւորութիւնների սահմաններում ոչ մի ջանք չի խնայում դրանց շէնացման եւ բարգաւաճման համար: Դոկտ. Նազարեանը ընդգծեց, որ Իրանի աշակերտութիւնը միասնականութիւնը կարեւորելով պիտի իմանայ, որ մենք բոլորս իրանցիներ ենք եւ ասաց, որ երկրում առկայ կառույցները բարելաւելու ամենակարեւոր գործօնը դպրոցն է, որը նպաստում է հասարակութեան զարգացման եւ բարեփոխման:

Նա յաւելեց որ ընտանիքից յետոյ դպրոցն է ստանձնում աշակերտի դաստիրակութեան առաքելութիւնը, այդ իսկ պատճառով զարգացած երկրների ղեկավարութիւնները մարդկային ուժի ոլորտում մեծ ներդրումներ են կատարում, եւ այդ իսկ պատճառով կրթադաստիրակչական 6-րդ շրջանը իր կարգախօսն է դարձրել, «Իրանցի ուսանող՝ Ազգային հարստութիւն» նախադասութիւնը: Նա ընդգծեց, որ մարդկային ներուժը, աւելի կայուն է, քան այլ նիւթական հարստութիւնները: Նա իր խօսքը եզրակացնելով ասաց, որ պետութեան կողմից դպրոցներում եւ կրթահամալիրներում կատարւած ներդրումները դիտարկւել են որպէս յանցագործութեան նւազեցման եւ երկրում անվտանգութեան հաստատման կարեւոր գործօններ։

Սրբազան Հայրը եւս հաստատելով յարգարժան հիւրի խօսքերը նշեց, որ նոր սերնդին կրթելը հասարակութեան բարեփոխման ամենակարեւոր եւ հիմնարար ազդակն է, նա նաեւ անդրադարձաւ Կիւրոս Մեծին, որը Աստածաշնչում ճանաչւել է իր ղեկավարած ազգերին կրօնական ազատութիւն պարգեւող արքայ, որի բարեկամութիւնը հայոց Երւանդ եւ Տիգրան արքների հետ հանդիսանում է երկու քաղաքակրթութիւնների վաղեմի յարաբերութիւնների ամուր վկայութիւնը, միասնական մի ժառանգութիւն, որը պիտի պահպանել բծախնդրութեամբ:
Վերջում դոկտ. Նազարեանը կարեւորեց ազգային ինքնութեան կերտումն ու հայրենասիրութեան ոգու պահպանումը քանի որ դա այն մղիչ ուժն է որ մարդուն մղում է դէպի հայրենասիրութիւն եւ մարդասիրութիւն:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 22 Յունւարի 2022;
Տօն՝ Սրբոց Հայրապետացն Աթանասի եւ Կիւրղի եւ Գրիգորի Աստուածաբանին

Կիրակի 23 Յունւարի 2022;
Սուրբ Ծննդեան երկրորդ կիրակի, Եսայի 58.13-59.7, Ա Տիմոթէոս 4.12-5.10, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.13-21։

Երկուշաբթի 24 Յունւարի 2022;
երկուշաբթի, Տօն Սրբոցն Կիրակոսի եւ մօրն Յուղիտայի, եւ Սրբոց վկայիցն Գորդիոսի, Պօղիքտոսի եւ Գրիգորիսի

Երեքշաբթի 25 Յունւարի 2022;
Տօն Սրբոցն Վահանայ Գողթնացւոյն, Եւգինեայ կուսին եւ հօրն նորա Փիլիպպոսի եւ մօրն Կղօդիայ եւ երկուց եղբարցն Սերգեայ եւ Ապիտոնի եւ երկուց ներքինեացն

Չորեքշաբթի 26 Յունւարի 2022;
Չորեքշաբթի, Պահք Ա Տիմոթէոս 5.17-6.5։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.22-36

Հինգշաբթի 27 Յունւարի 2022;
Հինգշաբթի, Սրբոց Վկայիցն Եւգինեոսի, Մակարիոսի, Վաղերիոսի, Կանդիտոսի եւ Ակիւղասայ

Ուրբաթ 28 Յունւարի 2022;
Ուրբաթ,Պահք Բ.Տիմոթէոս 3:1-7,Յհ 6:64-72

Շաբաթ 29 Յունւարի 2022;
Շաբաթ, ԱՌԱԿՆԵՐ 8.33-36։ Օսէէ 10.12։ Ամոս 5.10-14։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 20.25-32։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.11-16

Կիրակի 30 Յունւարի 2022;
Երրորդ Կիրակի Սուրբ Ծննդեան, Ես 62.1-11, Բ Տմ 2.15-19, Յհ 6.39-47

Երկուշաբթի 31 Յունւարի 2022;
Երկուշաբթի, Տօն՝ Սրբոց Մակաբայեցւոցն` Եղիազարու քահանային, Շամունեայ եւ եօթն որդւոց նորին Առակներ 29.2-7, Բ Մակաբայեցիներ 6.18-7.42, Եբրայեցիներ 11.32-40, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.17-20

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ