Շատ սիրելի աշակերտ-աշակերտուհիներ,
Բարի գալուստ եմ ասում բոլորիդ եւ յաջողութիւն ցանկանում ձեզ։
Չորեքշաբթի 20 Սեպտեմբեր 2017-ին Ազգային Առաջնորդարանում հանդիպում տեղի ունեցաւ Թեմական Խորհրդի ներկայացուցիչների եւ Ի.Ի.Հ. Առաջնորդութեան եւ Մշակոյթի նախարարութեան կրօնական փոքրամասութիւնների բաժնի պետի հետ։
Երեքշաբթի 19 Սեպտեմբեր 2017-ին Թ. Հ. Թ. Թեմական եւ Կրթական Խորհրդի ներկայացուցիչները այցելեցին Նայիրի-Սողոմոնեան դպրոց։
Ջերմօրէն կողջունենք Հայաստան-Սփիւռք 6-րդ համաժողովը «Փոխադարձ վստահութիւն, միասնականութիւն եւ պատասխանատւութիւն» խորագրին տակ դնելու ճիշտ որոշումը. եւ կը յուսանք, որ ներկայ համաժողովը կը դառնայ Հայաստան-Սփիւռք իրապաշտ երկխօսութեան եւ համահայկական խնդիրներու ու մարտահրաւէրներու լուրջ քննարկման եզակի առիթ:
Թւականիս երկուշաբթի սեպտեմբերի 11-ին, Սրբոց Թարգմանչաց եկեղեցու խորհրդի և նոյն եկեղեցու Եկեղեցասէր Կանանց Միութեան համագործակցութեամբ, Թեհրանի արւարձաներից՝ Բումեհէն քաղաքում տեղի ունեցաւ մէկ օրեայ արշաւ, եկեղեցու ընտանիքի անդամների համար:
2017 թւականի յունիսի 22-ին տեղի ունեցաւ «Գոհար» միջնակարգ տղայոց դպրոցի 9-րդ եւ Գ դասարանցիների 2016-2017 թւականի ուսումնական տարեշրջանի աւարտական հանդէսը:
Տարիների գեղեցիկ աւանդութեան համաձայն, թւականիս կիրակի 17 սեպտեմբերի յետմիջօրէի ժամը 4:30-ին, Արարատ Մարզաւանի «Ս. Խաչ» մատուռի շրջափակում տեղի ունեցաւ Խաչվերացի տօնի առիթով Սուրբ և Անմահ Պատարագը: Պատարագը մատուցեց Արժ. Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանը:
Այսու մեր հաւատացեալ ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ շաբաթ սեպտեմբեր 30-ին Ս. Գէորգ Զօրավարի տօննէ: Այդ օրը նաեւ Թեհրանի Ս. Գէորգ Եկեղեցու անւանակոչութեան տօնն է:
Թեհրանի Ս. Աստւածածին Եկեղեցու գմբէթի և այլ մասերի վերանորոգութիւնների փուլն աւարտւեց: Սոյն առիթով, ուրբաթ 15 սեպտեմբեր 2017-ի առաւօտեան, նոյն եկեղեցում սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց ձեռամբ Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի։
Այսու ուրախութեամբ յայտնում ենք Թեհրանի թեմի մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ տնօրինութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ որոշումով թեմիս Կրօնական Խորհրդի յառաջիկայ կիրակի 24 սեպտեմբեր 2017-ի առաւօտեան յընթացս Ս. եւ անմահ պատարագի տեղի է ունենալու Սարկաւագական Ձեռնադրութիւն կիսասարկաւագներ՝ Անի Քրիստի Մանւէլեանի եւ Մայիս Մատթէոսեանի։