ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ ՅԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ

Երեքշաբթի երեկոյեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հրաւէրով Կրօնական Խորհրդի Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախումբը ունեցաւ իր Անդրանիկ նիստը։ Ներկայ էր նաեւ Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի պատասխանատու տկն. Շաքէ Եղիայեանը։

Սրբազան հայրը ողջունեց Յանձնախմբի անդամներին, գնահատեց նախորդ երկու տարիների գործունէութիւնը եւ յոյս յայտնեց, որ վերոնշանակեալ Յանձնախումբը իր երկու նոր անդամներով առաւել աշխուժութեամբ շարունակելու է իր գործունէութիւնը։

Այնուհետ Յանձնախումբը կազմեց իր դիւանը հետեւեալ ձեւով.-

- Արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանս՝ կապ Յանձնախմբի եւ Յարաբերական Մարմնի

- Արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեան

- Օրդ. Անի Մանուկեան՝ Ատենապետ

- Տկն. Ժենիկ Բաբախանեան՝ Ատենադպիր

- Օրդ. Ակնէ Խոսրովեան՝ Նիւթականի Պատասխանատու

- Պրն. Արմոնդ Իսաղուլեան՝ Փոխ Ատենապետ

- Տկն. Լուսաբեր Մարկոսեան՝ Փոխ Ատենադպիր

- Օրդ. Սէրինէ Ռոստոմեան՝ Խորհրդատու 

- Պրն. Արին Թորոսեան՝ Խորհրդատու

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com