Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ

Չորեքշաբթի 13 Սեպտեմբեր 2017-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Աւստրալիայից տկն. Հենրիէթ Անդրէասեան, որ Աւստրալիայում Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարարի խորհրդական է. նա եղել է նաեւ Սիտնիի համազգայինի պարի վարչութեան փոխ-ատենապետուհի։

Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց Տիկին Անդրէասեանին եւ յաջողութիւն մաղթեց իր նոր առաքելութեան մէջ։

Այնուհետ Սրբազան հայրը ընդունեց Հ.Հ. Դեսպանութեան Մշակոյթի Կցորդ պրն. Սահակ Եղիազարեանին եւ Հ. Մ. Արարատ Կազմակերպութեան Կենտրոնական Վարչութեան նախագահ պրն. Գէորգ Վարդանեանին, որ եկել էր յատուկ շնորհակալութիւն յայտնելու Սրբազան հօր Համահայկական 49-րդ խաղերի բացման արարողութեան իր ներկայութեան եւ արտասանած ոգեւորիչ կուռ եւ իմաստալից խօսքի համար։

Սրբազան հայրը մտերմիկ զրոյց ունեցաւ պրն. Եղիազարեանի եւ պրն. Վարդանեանի հետ. զրուցակիցները գոհունակութեամբ արտայայտւեցին Համահայկական 49-րդ խաղերի լաւ կազմակերպւածութեան եւ բովանդակալից յայտագրի մասին։

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ