Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 17 սեպտեմբեր 2017-ի Խաչվերաց է, այսինքն Տօն՝ վերացման սրբոյ խաչին: Այս առիթով Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ:
՛՛Որովհետեւ բոլորդ էլ Աստծու որդիներ եղաք՝ հաւատալով Յիսուս Քրիստոսին։ Մի անգամ որ Քրիստոսին միանալով մկրտւեցիք, այլեւս Քրիստոսն է, որ ապրում է ձեր մէջ։ Այլեւս խտրութիւն չկայ ո՛չ հրեայի եւ ո՛չ հեթանոսի, ո՛չ ստրուկի եւ ո՛չ ազատ մարդու, ոչ էլ արուի եւ էգի միջեւ, որովհետեւ Քրիստոսին միանալով բոլորդ էլ մէկ եղաք ՛՛։(Գղ. 3։25-28)
Միասնաբար, 18-50 տարեկան հայորդիներ, մասնակցենք «Համագաղութային Արեան Նմուշահաւաք»-ին:
Թւականիս 6 Սեպտեմբերին, չորքեքշաբթի առաւօտեան, Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Տ.Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, որպէս դասախօս, իր մասնակցութիւնը բերեց գիտութեան նախարարութեան հումանիտար գիտութիւնների կենտրոնի Իմամ Ալիի կեանք ու գործունէութեան ուսումնասիրութեան բաժնի կազմակերպած համագումարին։
Երեքշաբթի երեկոյեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հրաւէրով Կրօնական Խորհրդի Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախումբը ունեցաւ իր Անդրանիկ նիստը։ Ներկայ էր նաեւ Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի պատասխանատու տկն. Շաքէ Եղիայեանը։
Զօրավար Հոսէյն Ռահիմին Թեհրանի իրաւապահ ուժերի հրամանատար է նշանակւել:
Աստւածաստեղծ մարդ արարածի կեանքը մշտատեւ շարժման, յարաբերական ընթացքում է եւ յարափոփոխ ու մշտանորոգ մի պատկեր է ներկայացնում։ Ժողովուրդների կեանքը, յաճախ պայմանների եւ շրջապատի ցանկալի եւ ոչ ցանկալի պարագաների բերումով անդիմադրելի մարտահրաւէրների առաջ է գտնւում։
Երեքշաբթի թւականիս 5 սեպտեմբերի առաւօտեան ժամը 10։30-ին, Ազգ. Առաջնորդարանի դահիլճում թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընդունեց Հ. Մ. Սիփան Միութեան սկաուտական բաժանմունքի գերագոյն կազմին եւ Միութեան վարչութեան ներկայացուցիչներին։
Կիրակի 2017 թւականի սեպտեմբերի 3-ի առաւօտեան, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի Ա. ատենապետ՝ Ռոբերտ Բեգլարեանը եւ Կրթական խորհրդի ատենապետ՝ Սեւան Դանիէլեանը միասնաբար հանդիպում են ունեցել Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան Մարդկային ռեսուրսների եւ տեղեկատւական տեխնոլոգիայի ծրագրաւորման կենտրոնի պետ՝ Էսֆանդեար Չհարբանդի հետ:
Հինգշաբթի 31 օգոստոս 2017-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ս. Աստւաածին Եկեղեցու եկեղեցական խորհրդի անդամներից՝ պրն. Լևիկ Հայրապետեան և տիկնայք՝ Հերմիկ Արշակեան, Ռիմա Տէր Ստեփանեան, Յասմիկ Խալաֆեան և Քնարիկ Սարգսեանին: