ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿՐՕՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՄԱՍՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ` ՊՐՆ. ԹԱՂԱՒԻԻ ՀԵՏ

Չորեքշաբթի 20 Սեպտեմբեր 2017-ին Ազգային Առաջնորդարանում հանդիպում տեղի ունեցաւ Թեմական Խորհրդի ներկայացուցիչների եւ Ի.Ի.Հ. Առաջնորդութեան եւ Մշակոյթի նախարարութեան կրօնական փոքրամասութիւնների բաժնի պետի հետ։

Հանդիպմանը նախ պրն. Թաղավին անդրադարձաւ որ երկրի մակարդակում սեպտեմբեր 22-ից սկսւել է Պաշտպանութեան շաբաթւայ հանդիսութիւնները որը երկրի կրօնական փոքրամասութիւնների ներկայացուցիչների կողմից ամենամեայ մեծարում է տեղի ունենում ոստիկանութեան ուժերի պատասխանատուներին։

Արդէն այս տարի հերթականութիւնը նկատի ունենալով հայ համայնքի միջոցով պիտի կազմակերպւի նմանօրինակ ձեռնարկ։

Հանդիպմանը ներկայ էր Թեմական Խորհրդի ատենապետ պրն. Ռոբերթ Բեգլարեանը, փոխ-ատենապետ պրն. Վարուժ Յովհաննիսեանը եւ Ազգային Առաջնորդարանի դիւանապետ պրն. Սերոժ Օհանեանը։

Խօսւեց ընդհանուր գծերում կատարւելիք հրաւիրեալների ցանկի ցրման ձեւի, ձեռնարկի բովանդակութեան եւ այլ մանրամասնութիւնների վերաբերեալ։

Նոյն օրը Թեմական Խորհուրդն իր լիագումար նիստում ճշտեց գործադիր յանձնախումբ, որի ցանկը հետեւեալն է.-

1- Պրն. Վարուժ Յովհաննիսեան

2- Տկն. Արմինէ Սէթխանեան

3- Ժանէթ Թարվերդեան

4- Արթին Բաբայեանս

5- Թենի Թարվերդեան

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com