Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍԱՐԿԱՒԱԳԱԿԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹԻՒՆ

Այսու ուրախութեամբ յայտնում ենք Թեհրանի թեմի մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ տնօրինութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ որոշումով թեմիս Կրօնական Խորհրդի յառաջիկայ կիրակի 24 սեպտեմբեր 2017-ի առաւօտեան յընթացս Ս. եւ անմահ պատարագի տեղի է ունենալու Սարկաւագական Ձեռնադրութիւն կիսասարկաւագներ՝ Անի Քրիստի Մանւէլեանի եւ Մայիս Մատթէոսեանի։

Այս առիթով պատարագելու եւ ձեռնադրութեան խորհուրդը կատարելու է թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։

Սկիզբ ժամերգութեան` ժամը 9:00

Սկիզբ Ս. Պատարագ` ժամը 10:00

Սկիզբ Ձեռնադրութեան` ժամը 10։30

Քարոզ` ժամը 11:00

Արդարեւ հրաւիրում ենք մեր հաւատացեալներին ներկայ գտնւելու ձեռնադրութեան հոգեպարար արարողութեան եւ աղօթելու եկեղեցու նորընծայ երկու ձեռնադրեալներին, որպէսզի արժանաւոր սպասաւորներ լինեն Տիրոջ Ս. Սեղանին։

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երեքշաբթի 03 Փետրւարի 2026;
Ս. Սուքիասեանց քահանաներ

Հինգշաբթի 05 Փետրւարի 2026;
Սրբոց Ոսկեանց քահանայիցն

Շաբաթ 07 Փետրւարի 2026;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Երեքշաբթի 10 Փետրւարի 2026;
Սրբոց Ղեւոնդեանց, Տօն` Ս. Ղևոնդեանց քահանաների

Հինգշաբթի 12 Փետրւարի 2026;
Սրբոց Վարդանանց տօն

Շաբաթ 14 Փետրւարի 2026;
Տօն Տեառնընդառաջի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երկուշաբթի 16 Փետրւարի 2026;
Ա Օր Մեծի պահոց։

Երեքշաբթի 17 Փետրւարի 2026;
Բ օր մեծի պահոց։

Չորեքշաբթի 18 Փետրւարի 2026;
Գ Օր Մեծի պահոց,

Հինգշաբթի 19 Փետրւարի 2026;
Դ օր Մեծի Պահոց․

Ուրբաթ 20 Փետրւարի 2026;
Ե օր Մեծի Պահոց

Շաբաթ 21 Փետրւարի 2026;
Զ օր Մեծի Պահոց։ Սրբոյն Թէոդորոսի զօրավարին

Կիրակի 22 Փետրւարի 2026;
Բ կիր. Քառասնորդական Պահոց (Արտաքսման)

Երկուշաբթի 23 Փետրւարի 2026;
Ը օր Մեծի Պահոց

Երեքշաբթի 24 Փետրւարի 2026;
Թ օր Մեծի Պահոց

Չորեքշաբթի 25 Փետրւարի 2026;
Ժ օր Մեծի Պահոց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ