Թեհրանահայ համայնքի պատւիրակութիւնը մասնակցութեամբ՝ Իրանի Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, Թեմական խորհրդի ատենադպիր Հայրիկ Աղանեանի, Արժ. Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանի, Արժ. Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի եւ ազգային մարմինների, միութիւնների ու եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչների, Իմամ Խոմէյնիի մահւան 34-րդ տարելիցի առիթով, երկուշաբթի մայիսի 29-ին, ներկայ գտնւեց Իրանի Իսլամական յեղափոխութեան Հիմնադիր Առաջնորդ հանգուցեալ Իմամ Խոմէյնիի դամբարանում, Իրանի կրօնական փոքրամասնութիւնների համար կազմակերպւած ծրագրին:
Մայիսի 28-ի երեկոյեան եզրափակւեց Թեհրանի հայոց թեմում Մայիսեան յաղթանակին նւիրւած միջոցառումների շարանը՝ նորանոր Մայիսեան յաղթանակներ կերտելու տեսլականով: Այդ առիթով գեղարւեստական-բանախօսական յայտագրով յագեցած ծրագիր էր կազմակերպւել երէկ՝ մայիսի 28-ի երեկոյեան Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նախաձեռնութեամբ եւ «Հայ կին» միութեան կից «Անահիտ» միութեան համագործակցութեամբ, միութեան «Արցախ» սրահում:
Հայ ժողովրդի ազգային տօների տօն Մայիսի 28-ի 105-ամեակի միջոցառումները այս տարի մեր համայնքում նշւեցին աննախադէպ խանդավառութեամբ, որի նպատակն էր Մայիսեան յաղթանակների ոգին մեր ժողովրդի մօտ վերարթնացնելը:
Ուրբաթ, մայիսի 26-ի երեկոյեան Մայիսեան ոգով տոգորւած հայրենակիցները համախմբւել էին «Արարատ» մարզաւանում, ուր իրականացաւ գեղարւեստական յայտագիր եւ դաշտահանդէս, նախաձեռնութեամբ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան եւ Իրանի Հայ արհեստաւորների միութեան համագործակցութեամբ:
Մայիսեան յաղթանակի գաղափարախօսութեամբ տոգորւած շարժւենք Մայիսեան նորանոր յաղթանակների ուղիով:
Հինգշաբթի, 25 մայիս 2023 թւականին, Իրանի Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսայն Իրանի իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը եւ Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանը միասնաբար հանդիպում ունեցան Թեհրանի էլեկտրաէներգիայի բաշխման ընկերութեան գլխաւոր տնօրէն Քամբիզ Նազերեանի հետ:
Հայ ժողովուրդը, մայիսեան յաղթանակների տեսլականով, անհրաժեշտ է սթափւի ու շարժւի Մայիսեան նորանոր յաղթանակներ կերտելու ուղղութեամբ:
Կիրակի, 21 մայիս 2023 թւականին, Թեմական խորհուրդը հանդիպում ունեցաւ հայոց զոյգ գերեզմանատների վարչութեան հետ:
Շաբաթ, 20 մայիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Իրանում հաւատարմագրւած Էսթոնիոյ հանրապետութեան պատւոյ հիւպատոս տիար՝ Արմէն Մութաֆեանին եւ իր եղբօր՝ պրն. Ալբերտ Մութաֆեանին, ովքեր քաղաքավարական այցելութեամբ հանդիպեցին Սրբազան Հօր հետ: