Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Մայիս 28-ի 105-ամեակին նւիրւած համայնքային միջոցառումներ՝ Հ. ՈՒՍ. «ՉՀԱՐՄԱՀԱԼ» ՄԻՈՒԹԵԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Մայիսեան յաղթանակի գաղափարախօսութեամբ տոգորւած շարժւենք Մայիսեան նորանոր յաղթանակների ուղիով:

Այդ գաղափարախօսութիւնից ելնելով հինգշաբթի, մայիսի 25-ի երեկոյեան բանախօսական-գեղարւեստական յայտագրով յագեցած միջոցառում էր կազմակերպւել Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան նախաձեռնութեամբ «Յ. Թումանեան» սրահում:

Միջոցառման բացման խօսքով Անի Զաքարեանը ողջունեց ներկաներին, բեմ հրաւիրելով օրւայ բանախօսին: Բանախօս էր հրաւիրւել Տ. Վաղինակ ծ. վրդ. Մելոյեանը: Նա իր ելոյթի ընթացքում անդրադառձաւ Մայիս 28-ի յանգեցած պատմական իրադարձութիւններին: Նա անդրադառնալով հայրենի աշխարհի ներկայ քաղաքական ճգնաժամին կարեւորեց ժողովրդի միասնականութիւնը՝ ընդդէմ սադրիչ իշխանութիւնների:

Միջոցառման գեղարւեստական յայտագրով հանդէս եկան Սերժիկ Միրզայեանի ղեկավարութեամբ «Ուրարտու» երգչախմբի մենակատրաները, իսկ պարային կատարումներով Կարինէ Մանուչերեանի ղեկավարութեամբ «Ակունք» պարային համոյթի սաները: Ներկաները նաեւ ունկնդրեցին ժամանակին Դրոյի-Դրաստամատ Կանայանի հետ տեղի ունեցած հարցազրոյցը:

Միջոցառմանը ներկայ էին՝ Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Վահիկ Աղաքեանը, Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը, Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւ Վերապատւելի Միշէլ Աղամալեանը, ԻԻՀ–ում ՀՀ դեսպանութեան մշակութային եւ համայնքային հարցերով խորհրդական Սերգէյ Գրիգորեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Մայիս 28-ի 105-ամեակի մեծարման Կենտրոնական յանձնախմբի նախագահ Ալֆրէդ Քեշիշեանը, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ մեծ թւով հանդիսականներ:

Լուրը՝ «Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ