Երեքշաբթի մայիսիի 1-ին, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, ընդունեց Կրօնների Երկխօսութեան Կենտրոնի տնօրէն՝ Հոջաթոլ Իսլամ ուալ Մոսլեմին Մահդի Թասխիրիին, որին ընկերակցում էին տկն. Ռաշիդբէգին և պրն. Մոխթարեանը:
Երեքշաբթի մայիսի 1-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Գերմանիայի դեսպան՝ մեծարգոյ պրն. Միշէլ Քլոր Բերչթոլդին և դեսպանատան Ա. Քարտողար՝ դոկտ. Մոնիքա Մինթզ:
Թեհրանի 31-րդ գրքի միջազգային ցուցահանդէսին իր մասնակցութիւնն է բերել նաև Հայաստանը։
Այսու յայտնում ենք մեր հաւատացեալ ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ հինգշաբթի 10 Մայիս 2018-ին ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ տօնին առիթով Թեհրանի մեր եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ:
Ուրախութեամբ յայտնում ենք Թեհրանի մեր հաւատացեալ ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ ուրբաթ 4 մայիս 2018-ի յետ միջօրէին ժամը 5-ին տեղի է ունենալու Ս. Սարգիս եկեղեցու մայր մուտքի երկու կողմերում տեղադրւած տուՖ քարով պատրաստւած գեղակերտ երկու խաչքարերի օծման արարողութիւնը։
Ուրբաթ ապրիլի 27-ի երեկոյեան, Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, ընկերակցութեամբ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ՝ Վարուժ Յովհաննիսեանի, մասնակցեց դոկտ. Սիմոն Այւազեանի «Յուշեր» անւամբ գեղանկարչական ցուցահանդէսի բացման հանդիսութեանը։
Հինգշաբթի ապրիլի 26-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ Ճարտարապետների և Ճարտարագէտների Միութեան վարչութեան նախագահ` Վարուժան Եդգարեանին և փոխնախագահ՝ Ալինա Թարվերդեանին:
Հինգշաբթի ապրիլի 26-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի դահլիճում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Վարչութեան ներկայացուցիչներին, Ն. Գիւլբենկեան և Մարի Մանուկեան դպրոցների փոխ տեսուչների և հայերէն լեզւի և կրօնի ուսուցչական կազմերին:
Չորեքշաբթի ապրիլի 25-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թաթուլ Ալթունեանի պարի-երգի անսամբլի անդամներին:
Երեքշաբթի, 2018 թւի ապրիլի 24-ի առաւօտեան, բազմահազար հայորդիների մասնակցութեամբ, Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում մատուցւեց ս. պատարագ, կատարողութեամբ՝ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի: