ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Հրանուշ Յակոբեանն ընդունեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդին

Ապրիլի 11-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանն ընդունեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սեպուհ արք. Սարգիսեանին: Հանդիպմանը ներկայ էր նաեւ ամերիկահայ հայրենադարձ Խաչիկ Խաչատուրեանը: Տեղեկացնում է ՀՀ սփիւռքի նախարարութեան մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնը:

Ողջունելով Թեհրանի հայոց թեմի առաջնորդին՝ Հրանուշ Յակոբեանը նշեց, որ մեծ երջանկութիւն է նորից հանդիպել Հայ Առաքելական եկեղեցու ամենակարկառուն ներկայացուցիչներից մէկի հետ: Հրանուշ Յակոբեանն ընդգծեց նաեւ, որ Իրանի հայ համայնքը կառչած է իր ինքնութեանը, եւ յոյս յայտնեց, որ իրանահայ մեր հայրենակիցներն առաւել ակտիւօրէն կը մասնակցեն Սփիւռքի նախարարութեան 2018 թւականի ծրագրերին, մասնաւորապէս՝ «Իմ Հայաստան» փառատօնին, յուլիսի 6-8-ը կայանալիք Համահայկական երիտասարդական հաւաքին, «Արի տուն» հայրենաճանաչութեան ծրագրին:

Շնորհակալութիւն յայտնելով ջերմ ընդունելութեան համար՝ գերաշնորհ Տ. Սեպուհ արք. Սարգիսեանը նշեց, որ համայնքը պատրաստւում է Հայաստանի առաջին Հանրապետութեան հռչակաման եւ Մայիսեան հերոսամարտերի 100-ամեակների տօնակատարութիւններին: «Մի շարք միջոցառումներ ունենք, կը կազմակերպւեն նաեւ դասախօսութիւններ, հանդիպումներ: Երբ նայում ենք մեր պատմութեան ընթացքին, կրած դժւարութիւններին, անհնար է չնկատել, որ միայն աստւածային հրաշքով է պայմանաւորւած մեր գոյութիւնը, որ այսօր մենք կանք, կան ազատ, անկախ Հայաստանն ու Արցախը, կազմակերպւած Սփիւռքը: Մեր միակ փրկութիւնը հզօր Հայրենիքն է»,- նշեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդը:

Լուրը քաղւած է «Ալիք»-ից

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com