Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԿՈՉ ՍԻՐՈՅ ԵՒ ԶԳԱՍՏՈՒԹԵԱՆ

Իրանահայ գաղութը եւ թեհրանահայը յատկապէս խոր մտահոգութեամբ հետեւում է Հայաստանում - Երեւան եւ այլ քաղաքներում- տեղի ունեցող դէպքերին, ցոյցերին, դժգոհութեան ձայներին, որոնք արդիւնք են երկրի ներսում տեղի ունեցող դժգոհութիւններին, արդար պահանջներին։

Բնականաբար ցանկացած երկրում եւ ժողովրդի կեանքում լինում են նման երեւոյթներ։ Հայաստանը չի բացառւում այդ բոլորից, մէկ տարբերութեամբ, որ մենք իբրեւ հայութիւն, Հայաստանում, Արցախում եւ արտասահմանում կանգնած ենք այնպիսի մարտահրաւէրների առաջ, որոնք մեզանից պահանջում են համախմբւածութիւն եւ միասնակամութիւն եւ առկայ հարցերի լուծման համար՝ անկեղծ ու սրտանց երկխօսութիւն։

Այս օրերը մեզ համար նւիրական են ու սուրբ, որովհետեւ դրանք օծուն են մեր մէկ ու կէս միլիոն սուրբ նահատակների յիշատակով, հետեւաբար յանուն մեր թեմի ողջ ժողովրդի, մշակութային, ընկերային, բարեսիրական, կանանց ու եկեղեցական միութիւնների կոչ ենք անում հայրենաբնակ մեր ժողովրդի բոլոր զաւակներին անխտիր եւ յատկապէս երիտասարդութեան, ասելով, որ բաժնելով հանդերձ մեր դժգոհութիւններն ու մտահոգութիւնները մենք մեզ յիշեցնում ենք, որ ազգովին հարցեր ունենք՝ Արցախը, Արցախի պաշտպանութեան նւիրեալ բանակը, ունենք նաեւ Ապրիլեան մեր նահատակների սրբազան կտակը, մեր հայրենիքի, ամբողջական հայրենիքի սիրով տարւող մեր պահանջատիրական պայքարը։ Հետեւաբար մեր սիրոյ օրհնախառն կոչը մեր ժողովրդի զաւակներին այն է, որ խոհեմութեամբ, համբերատար զսպւածութեամբ, մեր երկրի ու ժողովրդի անվտանգութեան հեռանկարով քով-քովի գանք առանց բեւեռացումի գնալու, քանի որ Հայաստանը մեր բոլորի հայրենիքն է, այլ խօսքով, մէկ ընտանիքի ենք պատկանում եւ հետեւաբար մեր հարցերը սեղանի վրայ լուծելու հրամայականի առաջ ենք եւ ոչ թէ փողոցում։ Համախմբւենք սիրելիներ եւ միմեանց հետ երկխօսենք փոխադարձ սիրոյ, յարգանքի ու միմեանց ընդունելու սկզբունքով, մանաւանդ որ թշնամին դարանակալ հետեւում է մեր երկրում տեղի ունեցող անցուդարձերին։

Աստւածային օրհնութիւն, սէր եւ խաղաղութիւն մեր երկրին եւ ժողովրդին։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
22 Ապրիլ 2018
Թեհրան

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ