ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Մայրերի օրւայ տօնակատարութիւն նախաձեռնութեամբ Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական Խորհրդի

Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական Խորհրդի նախաձեռնութեամբ երեքշաբթի 10 ապրիլ 2018 թ. երեկոյեան կատարւեց մայրերի օրւայ նւիրւած տօնակատարութիւն Հ. Բ. Ը. Միութեան սրահում։

Ծրագիրը յագեցւած էր երկու հակիրճ բայց բովանդակալից դասախօսութիւններով, որը ներկայացրեցին Ազնւափայլ երեցկին Թագուհի Խաչատրեան եւ Բրշ. Անի Քրիստի սարկաւագուհի Մանւէլեանը։ Դասախօսութիւնների թեման էր Աստւածամայրը ըստ Աւետարանների եւ իր զոհողութիւնները եւ հայ մօր դերն ու տեղը անցեալից մինչ այսօր։

Խօսւեց Աստւածամօր հաւատքի, ապրումների եւ տոկունութեան որոնցով յաղթահարեց դժւարութիւնների ու նեղութիւնների նաեւ խօսւեց հայ մօր Աստւածամօր օրինակին հետեւելու կեանքի մասին, որ նւիրւած է եղել Աստծու կողմից իրեն տրւած մայրութեան կոչումին եւ զոհաբերւել է, որպէս ընտանիքի սիւն, զաւկի եւ սրնդի դաստիարակիչ, նրբահոգի բայց միեւնոյն ժամանակ քարից ամուր հոգու տէր: Հայ մայրերը պայքարել են Վարդանանց պատերազմից սկսած մինչեւ կիլիկեան շրջանի ազատութեան համար մղւած կռիւների մէջ, Զէյթունի ապստամբութիւնից սկսած մինչեւ Սարդարապատի հերոսամարտը: Հայոց Ցեղասպանութեան դառնաղէտ օրերից մինչ այսօր Ղարաբաղի ազատագրական պայքարներում իրենց քաջամարտիկ ամուսնու, եղբօր, հօր եւ որդու կողքին եւ պաշտպանել են իրենց հայրենիքի, եկեղեցու եւ ընտանիքի սրբութինը։
Ծրագրի միւս բաժնում Օրդ. Շարիս Մելքոմ Աբգարը ասմունքեց «Որդիս» վերնագրով ապա Տկն. Եօլանդա Մինան մայրերին նւիրւած գեղեցիկ «Մամա» երգով հանդէս եկաւ։ Եղան նաեւ հոգեւոր, հայրենասիրական եւ ազգային խմբական երգեր։ Օրւայ ծրագիրը համեմւած էր նաեւ հոգեւոր ազգային հարց պատասխաններով եւ երգի մրցոյթով։

Ծրագիրը պատշաճ հիւրասիրութիւնով եւ բարեմաղթութիւններով եւ Սարդարապատ հաւաքական երգեցողութեամբ աւարտւեց։

Ս. Սարգիս Եկեղեցու Եկեղեցական Խորհուրդ

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com