ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ԱՄԵՐԻԿԱՅԻ, ԱՆԳԼԻԱՅԻ ԵՒ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՅԱՐՁԱԿՈՒՄԸ ՍՈՒՐԻՈՅ ՎՐԱՅ ԵՒ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԶՕՐԱԿՑՈՒՄ ԵՆՔ ՍՈՒՐԻԱԿԱՆ ՊԵՏՈՒԹԵԱՆ ԵՒ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Խիստ կերպով դատապարտում ենք Ամերիկեան, Անգլիական ու Ֆրանսիական զինեալ ուժերի անարդարանալի, դատապարտելի, միջազգային օրէնքների հակառակ յարձակումը Սուրիոյ Արաբական Հանրապետութեան զինուժի եւ պատերազմական ռազմակայանների ու խաղաղ բնակչութեան վրայ։ Ամօթալի երեւոյթ է հաստատել, որ արաբական որոշ երկրներ, խորհրդակցաբար յարձակւող թշնամի զինեալ ուժերի եւ պետական այրերի հետ, անուղղակի կերպով մասնակից են եղել Սուրիոյ վրայ կատարւած յարձակումներին։

Մենք զօրաւոր կերպով դատապարտում ենք յարձակումը սուրիական հայրենիքի, միաժամանակ դատապարտելով աշխարհի մեծապետութիւնների անտարբերութիւնն ու անուղղակի համագործակցութիւնը յարձակւող թշնամի զինեալ ուժերի հետ, միւս կողմից էլ մեծապէս գնահատելի է Սուրիոյ կողքին կանգնած երկրների ազնիւ ու պարկեշտ կեցւածքը։
Սուրիոյ պետութիւնն ու քաջարի ժողովուրդը հերոսաբար դիմադրեցին ու շարունակում են դիմադրել, դրանով վկայելու իրենց հայրենասիրութեան, յանձնառութեան եւ իրենց երկրի ղեկավարութեան կողքին կանգնած մնալու վճռակամութեան։

Կոչ ենք անում յարձակւող երկրների ղեկավարներին, որ վերջ տան զէնքով իրենց ծրագիրները փոքր ժողովուրդներին պարտադրելու քաղաքականութեան եւ աշխատեն երկխօսութեամբ եւ փոխադարձ յարգանքի ու ճանաչողութեան սկզբունքներով խաղաղութեան հետամուտ լինել։

Աղօթում ենք, որ լռեն պատերազմի ձայները եւ սէրն ու խաղաղութիւնը հաստատւեն ժողովուրդների միջեւ։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ – ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
15 Ապրիլ 2018

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com