Շաբաթ ապրիլի 7-ին, Թեհրանի քաղաքապետ՝ Մոհամմադալի Նաջաֆին, Թեհրանի 8-րդ շրջանում, 20 քաղաքային ծրագրերի՝ մշակութային և մարզական կենտրոնների բացումը կատարեց:
Ուրբաթ, Ապրիլի 6-ին, «Սահակեան» Ազգային Բարեսիրական Կենտրոնում նշւեց Յիսուս Քրիստոսի յարութեան (Զատկի) տօնը:
Ողջ աշխարհում ամենանւիրական ու քաղցր տօնը մօր տօնն է, որ տօների տօնն է եւ որ աշխարհը իր քաղցրութեամբ զւարթացնում ու վերածում է մի դրախտի, որ իր երջանկութիւնն ու խաղաղութիւնը առնում է մօր քնքուշ ու բարեհամբոյր նայւածքից։
Թւականիս Աւագ չորեքշաբթի 28 Մարտ 2018-ի առաւօտեան Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու «Եարիջանեան» սրահում Նախագահութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ. Ս. Արք.Սարգսեանի տեղի ունեցաւ քահանայից եւ Սարկաւագաց համագումար, մասնակցութեամբ՝ Թեմիս առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Մակար. Ս. Աշգարեանի ու թեմումս հիւրաբար գտնւող հոգեշնորհ՝ Վիգէն Վրդ. Տալգլըճեանի եւ Արտաւազդ Աբղ. Շարոյեանի, ինչպէս նաեւ քահանայի, Սարկաւագաց ու կիսասարկաւագաց դասերի:
Նախորդ տարւայ փորձառութեան լոյսի տակ, այս տարի եւս, շաբաթ մարտի 10-ի առաւօտեան դպրոցիս տեսչուհու խնդրանքով՝ Թ. Հ. Թ. Առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը այցելեց Հայոց ազգային «Արաքս» դպրոց և խորհրդակցական հանդիպում ունենեցաւ աշակերտների ծնողների հետ։
Չորեքշաբթի թւականիս ապրիլի 4-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի 8-րդ շրջանի նախկին քաղաքապետ՝ ճարտարագէտ Զարէյին:
Ս. Սագիս եկեղեցու Եկեղեցական Խորհուրդը ուրախութեամբ զեկուցում է, որ համանուն Առաջնորդանիստ մայր եկեղեցու կառուցման եւ օծման 45- ամեակի նւիրւած տօնակատարութեան ծիրում՝ հոգեւոր երգչախմբային համերգի ներկայացման առումով, արդէն իսկ համապատասխան փորձերն ու աշխատանքները տարւում են։
Մեր եկեղեցու հայրերը տարւայ ընթացքում տաղաւար կոչւած հինգ մեծ տօների յաջորդող օրը նւիրել ու յատկացրել են մեզանից մարմնաւորապէս բաժանւած ննջեցեալների հոգիների յիշատակման, նրանց համար աղօթք բարձրացնելու, Աստծու ողորմութիւնը հայցելու, նրանց փրկութեան համար պատարագ մատուցելու եւ հոգեհանգստեան պաշտօն կատարելու եւ նրանց հոգիների համար յաւիտենական հանգիստ եւ խաղաղութիւն խնդրելու:
Քրիստոսի մահը եւ Նրա մեռելներից յարութիւնը կազմում են քրիստոնէական կրօնի ու հաւատի գլխաւոր երկու սիւները:
Աւագ Ուրբաթը հանդիսանում է մարդացեալ Աստւածորդու Յիսուսի իբրեւ «Խոնարհ ծառայ»ի եւ զոհի երկրաւոր կեանքի, առաքելութեան, տառապանքի ու չարչարանքների աւարտն ու պսակումը, որը սակայն վերջակէտը չէր Քրիստոսի առաքելութեան: