Երկուշաբթի 18 յունիս 2018-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեց Իրանի Հայ Կաթողիկէ Թեմի Առաջնորդ՝ Գերպ. Տ. Սարգիս Եպս. Դաւթեանը:
Շաբաթ 16 յունիս 2018-ի երեկոյեան, Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում տեղի ունեցաւ եպիսկոպոսական հանդիսաւոր Ս. պատարագ թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի քահանայական ձեռնադրութեան յիսնամեակի առիթով:
Այսու յայտնում ենք Թեհրանի եւ նախկին Արաքի մեր հաւատացեալ ժողովրդին, որ յառաջիկայ հինգշաբթի 21 յունիս 2018-ի տօնն է ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՐԴԱՊԵՏԱՑՆ ՄԵՐՈՑ ՍԱՀԱԿԱՅ ԵՒ ՄԵՍՐՈՊԱՅ: Սրբոց Թարգմանչաց տօնը համընկնում է Արաքի Ս. Մեսրոպ եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Կիրակի 17 յունիս 2018-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեցին Թ.Հ.Թ. Կրթական Խորհրդի անդամները:
Կիրակի 17 յունիս 2018-ի կէսօրին, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսիոյ Դաշնութեան Արտակարգ և Լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանը, այցելեց Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին:
«Էլպիս Ֆերահեան» Ազգային Մանկապարտէզի 75-ամեակի առիթով, յոբելեանական յանձնախմբի նախաձեռնութեամբ, թւականիս յունիսի 13-ին գեղարւեստական ծրագրով յագեցած հանդիսութեան ընթացքում, ձեռամբ՝ Թ. Հ. Թեմի Առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, մանկապարտէզի 75-ամեակի առիթով պատրաստւած յուշակոթողի բացումը կատարւեց:
Սուրբ է մայրութիւնը ու մայրը ամենից նւիրական էակներից մին է մարդկային ընկերութեան. սուրբ է նաեւ հայրութիւնը ու հայրը իր առաքելութեամբ ու պատասխանատւութեամբ հանդիսանում է ընտանիքի գլխաւոր յենարանը։
Թեհրանի Դուլաբի գերեզմանատունը, որտեղ ամփոփւած են ականաւոր դէմքերի աճիւններ, ունի վաղեմի պատմութիւն եւ այսօր այն համարւում է պատմական կոթող, որը իր վրայ է սեւեռել Իրանի պետական շրջանակների ուշադրութիւնը եւս, եւ տեղում կատարւում են նորոգութեան աշխատանքներ:
Ինչպէս գիտէք ներկայ 2018 տարին համընկնում է Ս. Աթոռիս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Կաթողիկոսի քահանայական ձեռնադրութեան յիսունամեակին։ Այս առիթով թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, յանուն թեմիս ազգային իշխանութեան և ժողովրդին հետևեալ շնորհաւորական նամակը յղել է՝
Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակի առիթով ներհամայնքային ծրագրերի շարանում, յունիսի 9-ին բանախօսական - գեղարւեստական միջոցառում էր կազմակերպւել Թեհրանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու շրջափակում: Ծրագիրը նախաձեռնել էին Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Եկեղեցական խորհուրդը, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու կիրակնօրեայ դպրոցը եւ Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր Եղբայրակցութիւնը: