Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

«Էլպիս Ֆերահեան» ազգ. մանկապարտէզի 75-ամեակի առիթով՝ յուշակոթողի բացում՝ մանկապարտէզում

«Էլպիս Ֆերահեան» Ազգային Մանկապարտէզի 75-ամեակի առիթով, յոբելեանական յանձնախմբի նախաձեռնութեամբ, թւականիս յունիսի 13-ին գեղարւեստական ծրագրով յագեցած հանդիսութեան ընթացքում, ձեռամբ՝ Թ. Հ. Թեմի Առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, մանկապարտէզի 75-ամեակի առիթով պատրաստւած յուշակոթողի բացումը կատարւեց:

Մանկապարտէզի սաների կատարմամբ տեղի ունեցած հանդիսութեանը, ներկայ էին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, Կրթական խորհրդի, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ, մանկապարտէզի ժամանակի տեսչուհի՝ Դիանա Շահնազարեանը եւ սաների ծնողները:

Գեղարւեստակնան բաժնի աւարտին եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, որ անդրադարձաւ մանկապարտէզի անցնող 75 տարիների գործողութեան, յիշելով, որ ամեակներն ընդհանրապէս քաղցր յուշեր ունեն իրենց մէջ, որոնք իմաստաւորում են դրանց:

Սրբազան Հօր խօսքերից յետոյ, մանկապարտէզի բակի մուտքի մօտ կատարւեց յուշակոթողի բացումը, որը պատրաստւել է Ցելլա Բաղումեանի հովանաւորութեամբ, ի յիշատակ՝ մանկապարտէզի ժամանակի սաներ՝ վաղամեռիկ Շողեր եւ Նայիրի Ստեփանեանների, որոնք զոհւեցին 2009 թւականին Թեհրան-Երեւան աւիավթարի հետեւանքով:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com