ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Իֆթարի Ընթրիք-երեկոյ ի պատիւ Իրանի պետական այրերի

Չորեքշաբթի, մայիսի 30-ի երեկոյեան, Թ.Հ. Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հովանաւորութեամբ, Ռամազան ամսւայ առիթով, ազգային իշխանութիւնը կազմակերպել էր ընթրիք-երեկոյ, ի պատիւ երկրի պետական բարձրաստիճան պաշտօնատարների և ազգային առաջնորդարանի տարբեր մարմինների աշխատանքներին առնչակից պետական պատասխանատուների:

Այս տարւայ հանդիսութիւնը կազմակերպւել էր Հ.Մ. «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:

Սկզբում կազմակերպիչ յանձնախմբի անունից, օրւայ հաղորդավար Հայրիկ Աղանեանը, ողջոյնի խօսք ուղղելով, ներկաներին հրաւիրեց արտայայտւելու Իսլ. Խորհրդարանի պատգամաւոր՝ Մոստաֆա Քաւաքէբեանին, ով անդրադարձաւ համամարդկային արժէքների կարևորութեանը:

Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռոբերթ Բէգլարեանը, հակիրճ բացատրութիւն տալով ազգային իշխանութեան ծաւալած աշխատանքների վերաբերեալ, ընդգծեց, որ նման հանդիպումներ ապացուցում են այն սերտ համագործակցութեան մասին, որ ծաւալւում է կողմերի միջև և հնարաւոր է դարձնում աշխատանք ծաւալել ի սպաս համայնքի:

Հրաւիրւեց ներկաներին իր խօսքը փոխանցելու Թ.Հ. Թեմի Առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Թեմակալ առաջնորդը ողջունելով հիւրերի ներկայութիւնը ընդգծեց. «Հանգամանաւոր սիրելի՛ բարեկամներ, Հոգեկան անհուն գոհունակութեամբ և սիրոյ ջերմ զգացումներով ողջունում եմ ձեզ՝ բոլորիդ, այստեղ հաւաքւածներիդ, Իֆթարի այս սեղանների շուրջ՝ միասնաբար ճաշակելու Աստծոյ բարիքը եղող այս ընթրիքը և միաժամանակ Աստծուն փառք տալու՝ Իր բոլոր բարիքների համար:

Կրօնն իր աստւածային ճշմարտութիւնները սերունդներին փոխանցելու յատուկ ուսուցումներ և ուսուցման կերպեր ունի, որպէսզի, կրօնի էութիւնը կազմող, հաւատալիքները տեղ գտնեն հաւատացեալի կեանքում:

Իսլամութեան կրօնական գեղեցիկ, դաստիարակիչ, ներշնչող ու լուսաւոր հաւատալիքներից մէկն է ծոմապահութիւնը, որով հաւատացեալը կոչւած է ինքն իրեն կամովին զրկել օրւայ ընթացքում ուտելուց և այդ ուտելիքը, որ իր համար էր սահմանւած, բաժանել կարիքաւորներին, որբերին ու անտէրներին:

Ռամազանը նւիրական ամիս է, որովհետև այդ ամսում Աստւած Ղուրանը, իբրև աստւածային շնորհք, փոխանցում է Մարգարէին: Հետևաբար՝ սուրբ է ու նւիրական և ծոմապահութեամբ առաւել ևս իմաստաւորւում է իսլամ անհատի, իսլամական ընկերութեան և ողջ մարդկութեան կեանքում»:

Սրբազան Հայրը դիմելով մեր եկեղեցու հայրապետներից մէկի ասացւածքին՝ «Կրօնն Աստծու կեանքն է մարդու կեանքում», աւելացրեց՝ «Աստւած Իր Էութեամբ սիրոյ, խաղաղութեան, ողորմածութեան, գթութեան Աստւած է, ով Իր ուսուցումներով ողջ մարդկութեանը հրաւիրում է սիրոյ և եղբայրութեան կեանքի: Բնականաբար իւրաքանչիւր կրօն, իրեն յատուկ ուսուցումներով, շարունակ յուշում է իր հետևորդներին՝ լինել էապէս աստւածասէր ու աստւածավախ»:

«Բոլորս գիտենք, որ կրօնների և յատկապէս միաստւածեան կրօնների, առաւել ևս քրիստոնէութեան և իսլամութեան միջև կան հաւատալիքի ընդհանրական կէտեր, որոնք երկու կրօնների հետևորդներին մղում են համագործակցութեան, համերաշխութեան, փոխադարձ սիրոյ և յարգանքի միմեանց հետ ու միմեանց նկատմամբ», յաւելեց Սրբազան Հայրը:

«Մեր խոր համոզումն է, որ կրօնների հետևորդները և յատկապէս առաջնորդները կոչւած են համատեղ աշխատանքով, անկեղծ ու սրտաբաց երկխօսութեամբ մարդկային կեանքը համեմել աստւածային շնորհներով և օրհնութեամբ: Ի վերջոյ չմոռանանք, որ կրօնը միշտ եղել է զօրութեան, ներշնչման և կեանքին լաւատեսօրէն ու յուսադրիչ կերպով նայելու հիմնական ազդակ» եզրակացրեց Առաջնորդ Սրբազանը:

Միջոցառումը հովանաւորող եւ կազմակերպող Թեմակալ առաջնորդին եւ Ազգային իշխանութեանը իր գնահատանքի խօսքը ուղղեց Իսլամական Մշակոյթի եւ Հաղորդակցութեան Կազմակերպութեան Կրօնների Երկխօսութեան Կենտրոնի տնօրէն՝ հոջ. Մեհդի Թասխիրին, ով կարևորեց նման միջոցառումները երկխօսութեան ընդլայնման նպատակով:

Երեկոյին ներկայ էին՝ հանրապետութեան նախագահութեան, ներքին գործերի նախարարութեան, Իսլ. Մշակոյթի և Առաջնորդութեան Նախարարութեան, ուսումնադաստիակարչութեան նախարարութեան, կարգապահական ուժերի յարակից բաժինների պաշտօնատարներ, Թեհրանի տարբեր շրջանների քաղաքապետեր, բժիշկներ, դպրոցների տեսուչ-ուհիներ, մտաւորականներ, ազգային մարմինների, միութիւնների, «ԱԼԻՔ» հաստատութեան և Իրանի զանգւածային լրատւամիջոցների ներկայացուցիչներ:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com