Թեհրանի շուրջ 47.000 քառակուսի մետր տարածութիւն ունեցող Բուրաստան (Դուլաբ) անւամբ գերեզմանատունն ունի վաղեմի պատմութիւն։ Այն գտնւում է Թեհրանի քաղաքապետարանի 14-րդ շրջանում, որտեղ ամփոփւած են Հայաստանի Առաջին Հանրապետութեան նախարարների, զինւորականների նաեւ համայնքիս ազգային հասարակական գործիչների եւ նշանաւոր դէմքերի աճիւնները։
Ըստ Դուլաբի գերեզմանատան գրանցամատեանի տւեալների, առաջին թաղումը կատարւել է 1817 թւականին (հանգուցեալ Եղիսաբէթ Առաքելեան), որը հիմք ընդունելով կարելի է համարել, որ Դուլաբի գերեզմանատունն ունի շուրջ 200 տարւայ պատմական անցեալ։ Սակայն այն ինչ ակնյայտ է, գերեզմանատնում առկայ են նաեւ չգրանցւած աւելի հին թւականներ կրող շիրմաքարեր։
Վերջին օրերի ընթացքում Դուլաբ գերեզմանատան բարեկարգման հարցով համացանցում տարածւել են անստոյգ եւ մտահոգիչ տեղեկութիւններ: Առ այդ, Թեմական խորհուրդը համայնքիս մտահոգութիւնները փարատելու նպատակով, ներկայացրել է գերեզմանատան ընթացիկ աշխատանքներից զեկուցագիր։ Ազգային առաջնորդարանի հանրային կապը նաեւ առիթը պատեհ համարելով, կազմակերպեց հարցազրոյց Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանի հետ, որը կը ներկայացւի ստորեւ։
Երեքշաբթի՝ թւականիս փետրւարի 9-ին, ժամը 16:00-ին, Ս․ Աստւածածին Եկեղեցում՝
նախագահութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ
Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի
տեղի պիտի ունենայ՝
«Խաղաղական ժամերգութիւն»
ԻԻ Յեղափոխութեան յաղթանակի 42-րդ տարեդարձի, երկրի բարգաւաճման, հիւանդների ապաքինման եւ կորոնաժահրից մահացածների հոգիների խաղաղութեան ու բժշկական կազմի զօրակցման ի խնդիր:
Շաբաթ` թւականիս փետրւարի 6-ին, Ազգային առաջնորդարանի դահլիճում, հիւրընկալութեամբ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ Ճրտպ․ Նորայր Արամեանի, տեղի ունեցաւ թեմական խորհրդի անդամների եւ Ռաշտ քաղխորհրդի մշակութային եւ կրօնական հարցերով խորհրդատու՝ Հոջ․ իսլամ Մահմուդ Սեդրայի միջեւ խորհրդակցական հանդիպում։ Հանդիպմանը ներկայ էին թեմական խորհրդի ատենադպիր՝ պրն․ Վահէ Թարոյեանն ու Ազգային առաջնորդարանի դիւանապետ՝ պրն․ Զօրիկ Կարապետեանը։ Պրն․ Արամեանը ներկաների ծանուցումից յետոյ, յարգարժան հիւրին փոխանցեց Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի ողջոյնի խօսքը։
Հինգշաբթի, 2021 թւականի փետրւարի 4-ի կէսօրին, Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 42-րդ տարեդարձի առիթով, հրեաների «Բեհեշտիէ» գերեզմանատանը, բոլոր նահանգների հետ համատեղ, տեղի ունեցաւ միաստւածեան կրօնների նահատակների մեծարման իւրայատուկ 15-րդ արարողութիւնը, որը իւրաքանչիւր տարի կազմակերպւում է Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի և յեղափոխութեան յաղթանակի տարիներին բոլոր կրօնական փոքրամասնութիւնների նահատակների յիշատակին։
Չորեքշաբթի՝ թւականիս փետրւարի 3-ին, յետմիջօրէին «Ահլ է Բէյթ» համալսարանի կազմակերպաութեամբ Իմամ Խոմէյնի ուսումնասիրութեան կենտրոնի հաւաքատեղիում տեղի ուեցաւ «Իսլամական յեղափոխութիւն, արձագանք, հեռանկար, նորայայտ խնդիրներ» թեմայով համագումարը, որին Թեիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի տնօրինութեամբ իր մասնակցութիւնը բերեց հանրային կապի հոգեւոր հարցերի պատասխանատու՝ Արժ․ Գրիգորիս Քհնյ․ Ներսէսեանը։ Քահանայ Հայրը «Կրօնական փոքրամասութիւնների դերը իսլամական յեղափոխութիւնում» թեմայով հանդէս գալով, քաղաքականութիւնը կառավարման գիտութիւն համարելով, իւրաքանչիւր իրանցի քաղաքացու յանձնառու եւ պատասխանատու անձ համարելուց յետոյ, անդրադարձաւ Քրիստոնեայ, ի մասնաւորի հայ համայնքի կողմից Իրանեան հայրենիքին մատուցւած ծառայութեան։ Նա իր խօսքերում ակնարկելով Պօղոս առաքեալի այս խօսքին․ «Վերցրէք միմեանց բեռը և այդպիսով կատարէք սիրոյ օրէնքը» լուսաբանեց Յիսուս Քրիստոսի նոր պատւիրանի ուսմունքը։ «Սիրեցէք միմեանց այնպէս, ինչպէս ես սիրեցի ձեզ»:
Այսու յայտարարում ենք մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ Թեհրանի Հայոց Թեմի Կրօնական Խորհրդի դիւանն ու Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի պատասխանատու՝ տիկին Շաքէ Եղիայեանը նախագահութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի չորեքշաբթի առաւօտեան համատեղ նիստ գումարեց յառաջիկայ օրերի կրօնական արարողութիւնների կապակցութեամբ անհրաժեշտ տնօրինումները ճշտելու։ Առ այդ որոշւեց՝
Ա.- ՍՐԲՈՑ ՂԵՒՈՆԴԵԱՆՑ ՔԱՀԱՆԱՅԻՑ ՏՕՆ, 9 Փետրւար 2021
Ղեւոնդեանց քահանայից տօնը տօնն է նաեւ քահանայութեան, այս առիթով Ս. պատարագ է մատուցւելու Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում, առաւօտեան ժամը 10-ին։
Այս օրերին եւ քառասուներկրորդ անգամ լինելով Իրանի Իսլամական Հանրապետութեան քաղաքացիները, մեծով ու փոքրով, իր հոգեւոր առաջնորդ Այաթոլահ Ալի Խամենէի առաջնորդութեամբ ոգեկոչում է իր իսկ իրագործած Իսլամական Յեղափոխութեան տարեդարձը։ Մի հանգրւան, որ Իրանի արդի պատմութեան մէջ յատկանշւեց, որպէս անկիւնադարձ ու վճռորոշ տարեթիւ, որ եղաշրջեց ոչ միայն Իրանի պատմութիւնը այլ իր խոր ազդեցութիւնը թողեց տարածաշրջանի եւ որոշ չափով համայն աշխարհի ժողովուրդների կեանքի ընթացքի վրայ։
Արդարեւ 42 տարիներ առաջ հանգուցեալ Իմամ Խոմէյնու առաջնորդութեամբ սկսւած Իսլամական Յեղափոխութիւնը իրօք նոր ու լուսաւոր էջ բացեց Իրանի պատմութեան մէջ։ Հանգուցեալ Իմամը ինք իր ժողովրդանւէր ու ժողովրդամէտ կեանքով օրինակը, հանդիսացաւ իր ժողովրդի օրինակ խոնարհութեան եւ համեստութեան, օրինակ ժողովրդանւէր ծառայութեան եւ վերջապէս օրինակ իրական բարեպաշտ ու աստւածասէր կեանքի։
Երկուշաբթի՝ 2021 թւականի փետրւարի 1-ին, Մշակոյթի եւ իսլամական առաջնորդութեան նախարարութեան հաւաքատեղիում, Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 42-րդ տարեդարձի առիթով կայացաւ, Միաստւածեան կրօնների համագումարը։
Համագումարի հիւրընկալն էր Մշալոյթի Նախարար տիար՝ Սէյէդ Աբբաս Սալեհին։ Ներկայ էին նաեւ Ի.Ի. Հանրապետութեան Նախագահի փոքրամասնութիւնների գծով օգնական՝ Հոջ. Իւնէսին եւ նրա օգնական դոկտ. Սայիդ Զարէն, Մշակոյթի եւ առաջնորդութեան (Էրշադ) նախարարութեան մշակութային բաժնի տնօրէն՝ Մոհսէն Ջաւադին, մշակութային աշխատանքների եւ միութիւնների բաժնի պետ՝ դոկտ. Ֆէրէյդունին, կրօնական փոքրամասնութիւնների հարցերի տնօրէն՝ Սէյէդ Մոջթաբահ Միր Դեհղանը, միութիւնների եւ կազմակերպութիւնների մշակութային աշխատանքների տեղակալ՝ Ալի Փուրը եւ նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների հարցերով զբաղւող գրասենեակի պատասխանատու՝ օր. Մոբարհանը։
Հայ ժողովուրդը դարերի ընթացքին, եղել է շինարար, եւ ուր որ եղել է, թողել է իր պանծալի արւեստի եւ արհեստի նշոյլները։ Այդ բոլորը հայոց քաղաքակրթութեան խօսուն վկաներն են, որոնք պատմում են նրա բազմաշնորհ եւ զօրեղ բազուկի մասին։ Իրանահայ կեանքում գործող եւ իր ներդրումը ունեցող հայորդիներից է մետաղագործ վարպետ՝ Արսէն Յակոբեանը, որը իր հնարամտութեամբ ընդունակ է կեանք պարգեւել թերեւս շատերի համար անարժէք համարւող թափոններին։
2021 թւականի յունւարի 28-ին հինգշաբթի, «Արտակ Մանուկեան» Ազգային թանգարանում, տեղի ունեցաւ Արւեստագէտ՝ Արսէն Յակոբանի երկաթէ թափոններից պատրաստւած արւեստի նմուշների անհատական ցուցահանդէսի բացումը: