ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երկուշաբթի 08 Մարտի 2021;
ԻԲ օր Մեծի Պահոց

Երեքշաբթի 09 Մարտի 2021;
ԻԳ օր Մեծի Պահոց

Չորեքշաբթի 10 Մարտի 2021;
ԻԴ օր Մեծի Պահոց։ Միջինք։

Հինգշաբթի 11 Մարտի 2021;
ԻԵ օր Մեծի Պահոց

Ուրբաթ 12 Մարտի 2021;
ԻԶ օր Մեծի Պահոց

Շաբաթ 13 Մարտի 2021;
ԻԷ օր Մեծի Պահոց: Սրբոց Մանկանցն քառասնից որք ի Սեբաստիա կատարեցան

Կիրակի 14 Մարտի 2021;
Ե Կիր. Քառասնորդական Պահոց (Դատաւորին)

Երկուշաբթի 15 Մարտի 2021;
ԻԹ օր Մեծի Պահոց

Երեքշաբթի 16 Մարտի 2021;
Լ օր Մեծի Պահոց

Չորեքշաբթի 17 Մարտի 2021;
ԼԱ օր Մեծի Պահոց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԲԱԶՄԱՇՆՈՐՀ ՎԱՐՊԵՏԻ ՁԵՌԱՐՒԵՍՏԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ «ԱՐՏԱԿ ՄԱՆՈՒԿԵԱՆ» ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Հայ ժողովուրդը դարերի ընթացքին, եղել է շինարար, եւ ուր որ եղել է, թողել է իր պանծալի արւեստի եւ արհեստի նշոյլները։ Այդ բոլորը հայոց քաղաքակրթութեան խօսուն վկաներն են, որոնք պատմում են նրա բազմաշնորհ եւ զօրեղ բազուկի մասին։ Իրանահայ կեանքում գործող եւ իր ներդրումը ունեցող հայորդիներից է մետաղագործ վարպետ՝ Արսէն Յակոբեանը, որը իր հնարամտութեամբ ընդունակ է կեանք պարգեւել թերեւս շատերի համար անարժէք համարւող թափոններին։

2021 թւականի յունւարի 28-ին հինգշաբթի, «Արտակ Մանուկեան» Ազգային թանգարանում, տեղի ունեցաւ Արւեստագէտ՝ Արսէն Յակոբանի երկաթէ թափոններից պատրաստւած արւեստի նմուշների անհատական ցուցահանդէսի բացումը:

Բացմանը ներկաայ էին Իրանի իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի անդամ՝ պրն. Ռաֆֆի Մէլիքսէթեանը, ԻՔՈՄ-ի (Թանգարանների միջազգային կոմիտէ) գլխաւոր պատասխանատու եւ Թեհրանի նահանգային մշակութային ժառանգութեան խորհրդի անդամ՝ դոկտ. Ահմադ Մոհիթ Թաբաթաբային, Մշակոյթի եւ իսլ․ առաջնորդութեան նախարարաութեան ներկայացոիցիչը, մի շարք համալսարանի դասախօսներ եւ սահմանափակ թւով հիւրեր:

Սկզբում բացման խօսքով հանդէս եկաւ թանգարանի տնօրէն՝ տկն. Ալիս Շահմուրադեանը, ապա միջոցառումը կազմակերպելու առիթով իր երախտագիտութիւնը յայտնեց պրն. Արսէն Յակոբեանը: Այնուհետեւ հրաւիրեալ դասախօս՝ դոկտ. Ռասուլիի դասախօսութիւնը թանգարանների ստեղծման պատմութեան թեմայով։

Վերջում թեմական խորհրդի եւ Արտակ Մանուկեան թանգարանի կողմից գնահատագիր յանձնւեց պրն. Արսէն Յակոբեանին առ ի երախտագիտութիւն իր կատարած աշխատանիքի:

Միջոցառմանը ներկայ էին նաեւ «Ալիք» օրաթերթի եւ «Ռադիո հոնարի» (رادیو هنر) թղթակիցները:
Ցուցահանդէսը կը շարունակւի մինչեւ փետրւարի 8-ը:


Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com