Չորեքշաբթի թւականիս մարտի 16-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Խորհրդի ատենադպիր եւ «Ակունք» կենտրոնի հետ կապ՝ Լինդա Ղարախանեանի, հանդիպում ունեցան Կենտրոնի տնօրէնութեան՝ տկն. Վանուշ Թեւանեանի եւ տկն. Լուսինէ Յովհաննիսեանի հետ:
Երեքշաբթի թւականիս մարտի 15-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան վարչութեան ատենապետ Սերոժ Օհանեանին եւ Իրանահայ գրողների միութեան փոխատենապետ Էդւարդ Յարութիւնեանին, ովքեր եկել էին Սրբազան Հօր հովանաւորութիւնը խնդրելու պրն. Յովիկ Մինասեանի բանասիրական եւ ուսումնասիրական աշխատանքների 30-ամեայ յոբելեանը նշելու ձեռնարկի կապակցութեամբ:
Երեքշաբթի թւականիս մարտի 15-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Ապրիլ 24-ի 107-ամեակի ոգեկոչման յանձնախմբի ատենապետ Ալֆրէդ Քեշիշեանին:
Շաբաթ թւականիս մարտի 12-ին, Ազգայի Առաջնորդարանի դահլիճում, նախագահութեամբ թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ ներկայութեամբ Թեմական խորհրդի անդամ եւ «Ա.Մանուկեան» թանգարանի հետ կապ՝ Ռաֆիկ Մելիքսէթեանի գնահատւեցին Իրանցի երեք գիւտարարներ՝ Մահմուդ Ռեզա Գորջին, Սալար Բասիրին եւ Մարջան Հաջի Ռահիմին, որոնց միջոցով նախագծւած եւ պատրաստւած՝ Թանգարանը խելացի դարձնելու սարքի գիւտը, 2021 թւականի դեկտեմբերի 12-ին, որպէս փորձարկման առաջին կենտրոն տեղադւեց «Ա.Մանուկեան» Ազգային թանգարանում:
Երեքշաբթի թւականիս մարտի 8-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Խորհրդի ատենադպիր եւ Բուժարանի հետ կապ՝ Լինդա Ղարախանեանի, ներկայ եղան «Ա.Աւետիսեան» բուժարանի Խնամակալ մարմնի հերթական նիստին:
Այսու մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ Թեմական Խորհրդի կողմից կեանքի է կոչւել 2022 թւականի Ապրիլ 24-ի 107-ամեակի ոգեկոչման եւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան 104-ամեակի տօնակատարութեան Կենտրոնական յանձնախումբը:
Յանձնախմբի Անդրանիկ նիստը գումարւեց երեքշաբթի թւականիս մարտի 8-ին Ազգային Առաջնորդարանի դահլիճում, նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ ներկայութեամբ Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի, որի ընթացքում յանձնախմբի դիւանն ընտրւեց ըստ հետեւեալի՝
Ալֆրէդ Քեշիշեան Ատենապետ
Արա Գալստեան Փոխատենապետ
Սինթիա Ռեհանեան Ատենադպիր
Ժորժիկ Խուդավերդեան Նիւթականի պատասխանատու
Մհեր Ամրանեան
Արթուր Թարվերդեան
Սարինէ Թորոսեան
Վանէ Մակարեան
Թալին Մեհրաբեան
Արմոնդ Մովսիսեան
Հարմիկ Նաւասարդեան
Մելինդա Քարիմ Մասիհի
Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի կապ՝ Մհեր Օհանեան
Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
10 ՄԱՐՏ 2022թ.
Երկուշաբթի թւականիս մարտի 7-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում հիւրընկալեց Ի.Ի. Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ եւ Լիազօր Դեսպան պրն. Արսէն Աւագեանին:
Չորեքշաբթի թւականիս մարտի 2-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Իրանում հաւատարմագրւած Էսթոնիոյ հանրապետութեան պատւոյ հիւպատոս տիար՝ Արմէն Մութաֆեանին եւ իր եղբօր՝ պրն. Ալբերտ Մութաֆեանին, ովքեր եկել էին յայտնելու, որ սիրով կստանձնեն Առաջնորդ Սրբազան Հօր Քահանայական ձեռնադրութեան 50-ամեակին եւ Թեհրանի Թեմի Առաջնորդութեան 20-ամեակին նւիրւած գրքի հրատարակութեան մեկենասութիւնը:
Կիրակի թւականիս մարտի 6-ի առաւօտեան, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ նոյն խորհրդի անդամ եւ եկեղեցական խորհուրդների կապ՝ Հայկազ Շիրւանեանի, Ս. Աստւածածին եկեղեցի կատարած այցելութեան ընթացքում հանդիպում ունեցան Եկեղեցական խորհրդի հետ: Հանդիպմանը ներկայ էր նաեւ Ս. Աստւածածին եկեղեցու հոգեւոր հովիւ Արժ. Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանը:
Մարտ ամսւայ առաջին շաբաթը հետաքրքրականօրէն առնչւած է կանանց հետ, այսպէս Մարտ ամսւայ առաջին ուրբաթ օրը նւիրւած է կանանց միջազգային աղօթքի օրւան, երբ կանայք առանց դասակարգի խտրութեան իրենց հաստատութիւնների, եկեղեցիների մէջ հաւաքւում եւ աղօթում են ընտանիքի, ընկերութեան, եկեղեցու եւ աշխարհի խաղաղութեան համար։ Ինչպիսի ազնիւ եւ դաստիարակիչ երեւոյթ։
Երկրորդ Մարտ 8-ն նւիրւած է կանանց եւ որպէս կանանց միջազգային օր այդ օրը աշխարհում ուշադրութեան կենտրոնական առանցքը կազմում են կանայք։ Այդ օրը նրանք շնորհաւորութիւններ են ընդունում, ստանում նւէրներ, իսկ կրօնական կամ եկեղեցական կազմակերպութիւններն էլ յատուկ աղօթքի պահեր են ստեղծում եւ աղօթքով իրարմով զօրանում։