Ուրբաթ թւականիս յունիսի 10-ին, Ազգային Առաջնորդարանի դահլիճում, նախագահութեամբ թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ ճրտպ. Նորայր Արամեանի, հանդիպում կայացաւ Հայ Կանանց Բարեգործական ընկերութեան եւ «Հայ Կին» միութեան եւ նրան կից՝ «Անի» եւ «Արմենուհի» միութիւնների, Սրբ. Թարգմանչաց եկեղեցու Եկեղեցասէր Կանանց եւ Հայ Կանանց Եկեղեցասէր միութիւնների վարչութեան ներկայացուցիչների հետ:
Չորեքշաբթի թւականիս յունիսի 8-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն, իր գրասենեակում ընդունեց «Յոյս» բարեսիրական կենտոնի ներկայացուցիչներ՝ օր. Լուսինէ Նազարեանին եւ տկն. Սիոնա Մարտիրոսեանին, ովքեր Հայաստանի «Արարատ» մարզում առաջացրել են «Յոյս» բարեսիրական կենտրոն:
Չորեքշաբթի թւականիս յունիսի 8-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց «Գոհար» դպրոցի տեսուչ՝ պրն. Վահէ Բաբայեանին եւ Ծնողական խորհրդի ներկայացուցիչներին, ովքեր եկել էին Սրբազան Հօրը հրաւիրելու 9-րդ եւ 12-րդ դասարանցիների աւարտական վկայականների բաշխման հանդիսութեան:
Կիրակի, թւականիս յունիսի 5-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում տօնակատարւեց Քրիստոնէական եկեղեցու մեծագոյն տօներից ՝ Հոգեգալստեան տօնը:
Երկուշաբթի թւականիս մայիսի 30-ին, Ի. Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ Իմամ Խոմէյնիի մահւան 33-րդ տարելիցի առիթով, Իրանում կրօնական փոքրամասնութիւնների հոգեւոր եւ աշխարհիկ ներկայացուցիչները, իրենց յարգանքի տուրքը մատուցեցին Հանգուցեալի դամբարանում:
Աւարտին է հասնում ընթացիկ ուսումնական տարին եւ մի քանի ամսից կը տրւի նոր ուսումնական տարւայ մեկնարկը, ազգային ուսումնական հաստատութիւններն իրենց աշխատանքները կը սկսեն նոր ու առանձնայատուկ տեմպերով: Առկայ մարտահրաւէրների եւ դրանց յաղթահարման ու հետագայ անելիքների մասին են քննարկել ազգային իշխանութեան եւ կրթական համակարգի պատասխանատուները:
Ուրբաթ, 1 Յուլիս 2022-ին, Անթիլիասի Մայրավանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս պիտի կատարէ Սրբալոյս Միւռոնի օրհնութիւն։
Մեր եկեղեցւոյ ու ազգի կեանքին մէջ յատուկ կարեւորութիւն ներկայացնող դէպք մըն է Միւռոնօրհնէքը։ Մեր ժողովուրդի զաւակներուն համար ան առիթ է քրիստոնէական հաւատքի ամրապնդման, հոգեւոր կեանքի վերանորոգման եւ ազգային պատկանելիութեան ամրացման։
Այսու յայտնում ենք Թեհրանի եւ Ղազւինի հաւատացեալ ժողովրդին, որ երկուշաբթի յունիսի 13-ին, 2022 թ. տօնն է Սրբոց Կուսանացն Հռիփսիմեանց, որը համընկնում է Ղազւինի Ս. Հռիփսիմէ եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Այս առիթով, երկուշաբթի 2022 թւականի յունիս 13-ի առաւօտեան, Ղազւինի Ս. Հռիփսիմէ եկեղեցում տեղի է ունենալու հանդիսաւոր Սուրբ եւ անմահ պատարագ, որին նախագահելու եւ յաւուր պատշաճի քարոզելու է Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Այսու ուրախութեամբ յայտնում ենք մեր հաւատացեալ ժողովրդին, որ համաճարակի պատճառով դադարեցւած Ուրբաթօրեայ պատարագները վերսկսելու են յունիսի 10-ից սկսեալ, Թեմիս Ս. Սարգիս, Ս. Աստւածածին, Սրբ. Թարգմանչաց, Ս. Գրիգոր լուսաւորիչ եւ Սրբ. Վարդանանց եկեղեցիներում:
Զայս յայտնում ենք առ ի գիտութիւն:
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Երեքշաբթի թւականիս մայիսի 31-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում ընդունեց Իրանի Իսլամական Մշակոյթի եւ Առաջնորդութեան (Էրշադ) նախարարութեան՝ Կրօնական փոքրամասնութիւնների Մշակութային աշխատանքների եւ միութիւնների բաժնի նորանշանակ գլխաւոր տնօրէն Էսմայիլ Ջանալիփուռին եւ իրեն ընկերակցող պատւիրակութեանը: