Այսու ուրախութեամբ յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի, 16 Յունւար 2022-ին Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում տեղի է ունենալու Եպիսկոպոսական հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ։ Պատարագելու եւ քարոզելու է թեմս հիւրաբար գտնւող Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը։
Կիրակի թւականիս յունւարի 9-ի երեկոյեան, Նոր Տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով, Ազգային Առաջնորդարան այցելեցին եւ Սրբազան Հօրը, Թեմական խորհրդի ներկայացուցիչներին եւ Իրանի իսլ. Խորհրդարանում զոյգ պատգամաւորներին հանդիպեցին նախագահի յատուկ խորհրդական դոկտ. Սէյէդ Մոհամմադ Հոսէյնին, Թեհրանի քաղխորհրդի նախագահ ճրտպ. Մեհդի Չամրանը, Թեհրանի կուսակալ դոկտ. Իսա Ֆարհադին եւ քաղխորհրդի ներկայացուցիչներ՝ դոկտ. Փիրհադին եւ Նարջէս Սոլէյմանին նաեւ մի շարք դրամատների տնօրէններ եւ լաւագոյն գործարարներ:
Երեքշաբթի թւականիս յունւարի 4-ին, Թեհրանի քաղաքապետարանի արւեստի եւ մշակոյթի վարչութեան պետ Հոջաթ. Ամրուդին Սուրբ Ծննդեան եւ ամանորեան տօների առիթով, իր պատւիրակութեան ուղեկցութեամբ հանդիպեց Թեհրանի Հայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ. Ս. Արք. Սարգսեանին եւ Թեմական խորհրդի ատանապետ ճրտպ. Նորայր Արամեանին:
Երեքշաբթի թւականիս Յունւար 4-ին, Կրթադաստիարակչութեան 6-րդ շրջանի տնօրէն դոկտ. Նազարեանը ընկերակցութեամբ դաստիրակչական գործով օգնական պրն. Քարիմիի, ապահովութան տնօրէն պրն. Հոսէնիի եւ հանրային կապի պատասխանատու տկն. Մոբինիի, նոր տարւայ եւ Սուրբ ծննդեան տօների առիթով Ազգային Առաջնորդարանի դահլիճում այցելեցին Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ. Ս. Արք Սարգսեանին եւ Թեմական խորհրդի նախագահ ճրտպ. Նորայր Արամեանին:
Երեքշաբթի, թւականիս յունւարի 4-ին, Իսլամական ուսումնասիրութիւնների միջազգային ինստիտուտի տնօրէն՝ Հոջաթ. Դկտր. Մոհամմադ Ալի Շոմալին եւ Ղոմի ճեմարանների միջազգային յարաբերութեան եւ կրօնների գրասենեակի տնօրէն Մոհամմադ Սադեղ Ամին Դինը Ամանորեան եւ Սուրբ ծննդեան տօների առիթով եւ Ղոմի իսլամական ճեմարանների տնօրէն Այաթօլլահ Էրաֆիի շնորհաւորական ուղերձը փոխանցելու նպատակով, այցելեցին Թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին:
Կիրակի թւականիս յունւարի 2-ին, Շեմիրանաթի կուսակալ Սէյեդ Մեհդի Սադաթին, ընկերակցութեամբ քաղաքի մզկիթների հարցերով ղեկավար Հոջաթոլիսլամ Քերմանիի եւ քաղաքական հարցերով տեղակալ Սալեքիի Սուրբ ծննդեան եւ Ամանորի տօների առիթով այցելեցին Ս. Մինաս եկեղեցի:
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգոյն Սրբոյ, Ամէն.
Այս օրերին քրիստոնեայ աշխարհը, մի անգամ եւս, բուրումնաւէտւած է տիեզերքի Արարիչ Աստծու մարդեղութեան խորհուրդից տարածւող անուշահոտ բուրմունքով։ Մի անգամ եւս քրիստոնեայ աշխարհը Փրկիչ Աստծու ծննդեան խորհուրդով ապրում է երջանկութիւնը Ծննդեան, որով փրկութեան աւետիսն էր տրւում։ Քրիստոսի ծննդեան գիշերն, ասում է Ղուկաս Աւետարանիչը «Դաշտերում հովիւներ կային, որոնք պահակութիւն էին անում իրենց ոչխարներին։ Այդ միջոցին Տիրոջ հրեշտակն երեւում է նրանց եւ Տիրոջ փառքը լոյսի պէս ծագում է նրանց վրայ»։ Հովիւները սարսափեցին մի պահ, սակայն վրայ է հասնում Աստծու հրեշտակը, որ ասում է. «Մի՛ վախեցէք, ես մի աւետիս եմ տալու ձեզ, որ մեծ ուրախութիւն պիտի պատճառի ամբողջ ժողովրդին։ Այսօր Դաւթի քաղաքում ծնւեց ձեր Փրկիչը, որ Օծեալ Տէրն է։ Ձեզ համար ապացոյց թող լինի հետեւեալը, այնտեղ դուք կը կգտնէք խանձարուրով փաթաթւած եւ մսուրի մէջ դրւած մի մանուկ»։
Դեկտեմբերի 31-ին, կէս գիշեր անց եւ Յունւարի 1-ին, տնօրինութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց՝ Ս. Սարգիս, Ս. Աստւածածին, Սրբոց Վարդանանց, Սրբոց Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՄԱՆՈՐԻ ՊԱՏԳԱՄԸ
Նոր տարւան սեմին, քրիստոնէական սիրով ու հայրապետական օրհնութեամբ կողջունենք մեր ժողովուրդի սիրելի զաւակները։
Երկուշաբթի՝ թւականիս յունւարի 3-ին, Թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը ընկերակցութեամբ՝ տօնական օրերի առիթով մեզ մօտ հիւրաբար գտնւող Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի, Ազգային առաջնորդարանի հանրային կապի հոգեւոր խորհրդատու Արժ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանի ինչպէս նաեւ Արժ. Տէր Յակոբ Քհնյ. Քէշիշեանի եւ Արժ. Տ. Արիստակէս Քհնյ. Շահմիրեանի իր մասնակցութիւնը բերեց Զօրավար Ղասէմ Սոլէյմանիի նահատակութեան երկրորդ տարելիցին նւիրւած Մշակոյթի եւ Իսլամական յարաբերութիւնների կազմակերպութեան կրօնների երկխօսութեան բաժնի միջոցով՝ «Ազատութեան, ապահովութեան եւ Աստւածային կրօնների համատեղ բարեկեցիկ կեանքի Ոահվիրա» թեմայով կազմակերպւած համագումարին: