Կիրակի, 9 մայիս 2021 թւականի կէսօրին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ատրպատականի Հայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ` գերշ. Տ. Գրիգոր Ս. Արք. Չիֆթճեանին եւ տիրամայր Շուշանիկ Ֆարաֆեանին։ Սրբազան Հայրը Թեհրան էր ժամանել տիրամօր անձնագրային հարցերով:
Կիրակի` թւականիս մայիսի 9-ին, Թեմական խորհրդի 127-րդ նիստի բացումը կատարեց խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը, հանդիպման սկզբում խորհրդի անդամները մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգեցին հոգելոյս Արժ․ Տ․ Կոմիտաս Քահանայ Ղարախանեանի անմոռաց յիշատակը: Ընթացիկ օրակարգը քննարկելուց յետոյ Թեմական խորհրդիս միացան «Ա.Աւետիսեան» ազգ. բուժարանի Խնամակալ մարմնի անդամները, որոնք հրաւիրւել էին վերջինիս կողմից:
Արժ․ Տէր Կոմիտաս Քահանայ Ղարախանեանը աւազանի անունով «Րաֆֆի», որդին էր Համբարձում եւ Շողեր Ղարախանեանների։ Նա ծնւել է Խուզիստան նահանգի Հաֆթգել աւանում։ Ապա Թեհրան տեղափոխւելուց յետոյ «Արաքս», «Քուշեշ-Դաւթեան» եւ «Յ․ Թովմասեան» Հայոց Ազգային դպրոցներում ուսանելուց յետոյ 1976-77 թթ. ուսումնական տարեշրջանում, բնագիտական ճիւղում փայլուն գնահատականներով արժանացել է դիպլոմի։
Երեք օրեր են անցել այն պահից երբ աստւածաշնչական տիրաւանդ խօսքը փոքրիկ թղթիկի վրայ գրւած, դրւեց հանգուցեալ Տ. Կոմիտասի ափին եւ այն յանձնւեց հողին ի հաստատումն «Որովհետեւ հող էիր եւ հող էլ կը դառնաս» (Ծնն. 3։19) խօսքին։
Աստւածաստեղծ մարդը իր կոչման եւ առաքելութեան իրագործման ընթացքում, կոչւած է գործել ըստ աստւածադիր օրէնքի, որպէսզի կարողանայ իրական ու վաւերական գործակիցը լինել Աստծու։ Պօղոս առաքեալը յիշեցնում է մեզ, որ Քրիստոսին հաւատացող մարդ արարածը, որ գործում է Աստուծոյ անդաստանում, վարձատրւում է իր աշխատանքի համաձայն, «Որովհետեւ, ասում է առաքեալը, մենք պարզապէս Աստծու գործակիցներ ենք» (Ա. Կրն. 3։9)։ Իսկ կորնթացիներին գրած իր երկրորդ թղթում առաքեալը առաւել շեշտադրութեամբ յիշեցնում է մեզ մեր Աստծու գործակից լինելու իրողութեան «Արդ, քանի որ Աստծու գործակիցներն ենք, աղաչում ենք ձեզ, մի վատնէք Աստծուց ստացած ձեր շնորհը»(6։1)։
Սոյն թւականի մայիսի 5-ին «Շանթ-Մարիամեան» դպրոցի սրահում, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր Կոնկուրսի թեստերի բացատրական դասընթաց՝ 12-րդ դասարանի աշակերտների համար:
Սուրբ Յարութեան տօնից հազիւ 32 օր անցած, ցաւօք կորոնաժահրի պատճառով, թւականիս մայիսի 5-ի առաւօտեան Թեհրանի Բարեխնամ վշտակիր Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը եւ ամբողջ ժողովականութիւնը, քահանայից դասն ու հաւատացեալ ժողովուրդը, գուժեց Տիրոջ անդաստանում աշխատող բարի մշակ Արժ․ Տ․ Կոմիտաս Քահանայ Ղարախանեանի մահը։
Առ ի գիտութիւն մեր հաւատացեալ ժողովրդին յայտնում ենք, յառաջիկայ կիրակի 9 մայիս 2021 թ.-ի առաւօտեան Թեհրանի Ս. Սարգիս, Ս. Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր լուսաւորիչ եկեղեցիներում յաւարտ Ս. եւ Անմահ պատարագի կատարւելու է հոգեհանգստեան յատուկ արարողութիւն նորոգ հանգուցեալ՝ ԱՐԺ. Տ. ԿՈՄԻՏԱՍ ԱՒԱԳ ՔՀՆՅ. ՂԱՐԱԽԱՆԵԱՆ-Ի մահւան առիթով:
Նկատի առնելով երկրում տիրող կորոնավիրուս համաճարակի պատճառով գոյացած առողջապահական ճգնաժամային իրավիճակը եւ վիրուսի տարածման նոր թափը, ինչպէս նաեւ համայնքիս մէջ վերջին օրերի ընթացքում արձանագրւած մահացութեան եւ վարակւածների թւի աճը, կրկին անգամ կոչ ենք ուղղում մեր հայրենակիցների առաւել քան երբեւէ զգօն լինել եւ ուշիուշով հետեւել երկրի Առողջապահութեան նախարարութեան միջոցով հաղորդւող յորդորներին։
Երէցկին-Տիրամայր Լիդուշ Իսայեան-Ղարախանեան, Հոգշ. Տ. Վահրիճ Վրդ. Ղարախանեան, Շապինանդ Ղարախանեան, Արամայիս եղբայրը եւ քոյրերը Արազ եւ Ռիթա Ղարախանեանները ընտանեօք եւ համայն Ղարախանեան եւ Իսայեան ընտանիքները գուժում են վախճանումը իրենց ամուսնու, հօր, եղբօր եւ հարազատի՝ ԱՐԺ. Տ. ԿՈՄԻՏԱՍ ԱՒԱԳ ՔՀՆՅ. ՂԱՐԱԽԱՆԵԱՆ-Ի որը տեղի ունեցաւ չորեքշաբթի 5 Մայիսի առաւօտեան։
Այսու Թ. Հ. Թ. Առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Պատգամաւորական Ժողով, Թեմական Խորհուրդ, Կրօնական Խորհուրդ եւ քահանայից դաս, Հաշւեքննիչ Մարմին եւ Սրբոց Թարգմանչաց Եկեղեցու Եկեղեցական Խորհուրդը սրտի դառն կսկիծով գուժում են վախճանումը՝ ԱՐԺ. Տ. ԿՈՄԻՏԱՍ ԱՒԱԳ ՔՀՆՅ. ՂԱՐԱԽԱՆԵԱՆ-Ի, որը տեղի ունեցաւ չորեքշաբթի 5 Մայիսի առաւօտեան։