Երեքշաբթի մայիսի 18-ը համընկնում էր Թանգարանների համաշխարհային օրւան, այդ իսկ առիթով Իրանի թանգարանների միջազգային կենտրոնի կողմից կազմակերպւել էր լաւագոյն թանգարանների ընտրութեան 13-րդ միջոցառումը՝ «Թանգարանների ապագայ, վերականգում եւ կրկին պատկերացում» նշանաբանով:
Երեքշաբթի, թւականիս մայիսի 18-ի առաւօտեան Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Տ․ Սեպուհ Սրբազան Արք․ Սարգսեանի նախագահութեամբ` Կրօնական խորհուրդը, մասնակցութեամբ քահանայ հայրերի եւ քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղիայեանի, գումարեց իր հերթական նիստը Ազգային Առաջնորդարանի դահլիճում։
Կիրակի՝ թւականիս մայիս 16-ի առաւօտեան Ս․ Սարգիս եկեղեցում, դռնփակ կարգով կատարւեց հոգելոյս Բրշ. Մելքոմ Արկ. Մելքոմեանի եւ երկար տարիների եկեղեցու պաշտօնեայ Վիգէն Ղարախանեանի հոգեհանգստեան արարաողութիւնը, կրօնական արարողութեանը նախագահում էր, Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը եւ պատարագիչն էր՝ Արժ․ Տ․ Սարգիս Քահանայ Խոսրովեանը:
Ուրբաթ, 14 մայիս 2021 թ.-ի երեկոյան, Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի օրհնութեամբ եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Երիտասարդական յանձնախմբի կազմակերպութեամբ, կայացաւ երիտասարդական խորհրդակցական առցանց հանդիպում։
Շաբաթ, 15 մայիս 2021 թ.-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հունգարիայի դեսպան՝ Զօլթան Վարգա Հասզոնիթսին:
Հինգշաբթի՝ թւականիս մայիսի 13-ին Տեառն Մերոյ Յիսուս Քրիստոսի Համբարձման Տօնի առիթով, Թեհրանի երեք եկեղեցիներում (Ս. Սարգիս, Ս. Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր լուսաւորիչ) մատուցւեց Ս. եւ Անմահ Պատարագ՝ դռնփակ կարգով։ Յընթացս արարողութեան քահանայ հայրերը հակիրճ կերպով բացատրութիւններ տւեցին օրւայ խորհրդի մասին։ Եկեղեցիներում մատուցւող պատարագը առցանց հեռարձակւեց եկեղեցիների ինստագրամային էջերով։
Հաւատացեալ մեր ժողովրդի ուշադրութեան ենք յանձնում, որ վաղը առաւօտեան մայիսի 13-ին համաճարակային իրավիճակի բերումով Տեառն Մերոյ Յիսուս Քրիստոսի Համբարձման Տօնի առիթով, Թեհրանի երեք եկեղեցիներում (Ս. Սարգիս, Ս. Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր լուսաւորիչ) մատուցւելու է Ս. եւ Անմահ Պատարագ՝ դռնփակ կարգով։
Թեհրանի Հայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը, իր եւ Պատգամաւորական ժողովի, Կրօնական եւ Թեմական խորհուրդների եւ համայն հայութեան անունից «Էյդ է Ֆէթր»-ի առիթով շնորհաւորական ուղերձներ է յղել Իրանի յեղափոխութեան Առաջնորդ՝ Այաթ․ Խամէնիին, Իսլամական Հանրապետութեան յարգարժան նախագահ դոկտ. Ռոհանիին, Իսլամական խորհրդարանի նախագահ՝ դոկտ. Ղալիբաֆին, դատական իշխանութեան յարգարժան նախագահ՝ Այաթ․ Ռաիսիին և Իրանին իրենց ներդրումը կատարող բոլոր պաշտօնէութեան:
Կիրակի՝ թւականիս մայիս 9-ի առաւօտեան Ս․ Սարգիս, Ս․ Գրիգոր Լուսաւորիչ եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցիներում կորոնաժահրի համաճարակից գոյացած սահմանափակումների բերումով, դռնփակ կարգով կատարւեց հոգելոյս Արժ․ Տ․ Կոմիտաս Աւագ Քահանայ Ղարախանեանի հոգեհանգստեան արարաողութիւնը, որը հեռարձագւեց համացանցով։
Կիրակի, 9 մայիս 2021 թւականի կէսօրին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ատրպատականի Հայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ` գերշ. Տ. Գրիգոր Ս. Արք. Չիֆթճեանին եւ տիրամայր Շուշանիկ Ֆարաֆեանին։ Սրբազան Հայրը Թեհրան էր ժամանել տիրամօր անձնագրային հարցերով: