Հայոց առաքելական եկեղեցին այս տարի Յիսուս Քրիստոսի երկրային կեանքի վերջին շաբաթը, Աւագ շաբաթը եզրափակող արարողութիւններից Սուրբ հաղորդութեան խորհուրդի հաստատման, Ոտնալւայի ու խաւարման կարգը վերապրեց Ապրիլի 1-ին։
Այս առիթով, Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ յաւուր պատշաճի արարողութիւն։ Սուրբ Սարգիս Մայր եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահում էր՝ Թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանը։
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, Ամէն.
Յիսուսի յանդիմանախառն այս խօսքերը ուղղւած էին Թովմաս Առաքեալին, որ առաքեալների հետ չէր, երբ նա իր հրաշափառ յարութիւնից յետոյ, առաջին անգամ, երեւաց նրանց։ Առաքեալները գոհունակութեամբ Թովմասին ասացին.«Մենք տեսանք Տիրոջը»։ Թովմասն ասաց.«Մինչեւ որ հետքերը չտեսնեմ նրա ձեռքերի մէջ եւ մատներս չդնեմ գամերի տեղն ու ձեռքս չդիպցնեմ նրա կողին չեմ հաւատայ»(Յհ. 20։25)։ Այս դէպքից ութ օր յետոյ երբ առաքեալները նորից հաւաքւել էին ներսում եւ այս անգամ Թովմասն էլ նրանց հետ, յանկարծ հակառակ դռների փակ լինելուն, Յիսուսն եկաւ եւ կանգնելով նրանց միջեւ ողջունեց բոլորին, ու Թովմասը տեսնելով ասաց նրան.-
«Բե՛ր քո մատը, դի՛ր այստեղ եւ տես իմ ձեռքերը, բե՛ր քո ձեռքը եւ դիպցրո՛ւ իմ կողին. անհաւատ մի՛ եղիր, այլ հաւատացեալ»(20։27)։
Այսու անձնապէս եւ յանուն մեր Պատգամաւորական Ժողովի, Կրօնական, Թեմական Խորհուրդների եւ ողջ ժողովականութեան խորազգաց ցաւակցութիւնն ենք յայտնում Էլսայեան ընտանիքին եւ միւս բոլոր հարազատներին իրենց կրած ծանր ու անփոխարինելի կորստի՝ ՆՈՐԱՅՐ ԷԼՍԱՅԵԱՆ-Ի ցաւալի մահւան առթիւ:
Այսու անձնապէս եւ յանուն մեր Պատգամաւորական Ժողովի, Կրօնական, Թեմական Խորհուրդների եւ ողջ ժողովականութեան խորազգաց ցաւակցութիւնն ենք յայտնում Տիկին Ռիմա Մելքոմեանին, Մելքոմեան եւ Կարապետեան ընտանիքներին եւ միւս բոլոր հարազատներին իրենց կրած ծանր ու անփոխարինելի կորստի՝ ԲՐՇ. ՄԵԼՔՈՄ ՍՐԿ. ՄԵԼՔՈՄԵԱՆ-Ի ցաւալի մահւան առթիւ:
Աւագ երեքշաբթին խորհրդով կապւած է նախորդ օրւայ հետ. Չորացած թզենու եւ 10 կոյսերի առակը մեզ յիշեցնում է, որ մենք մեր առաքինի գործերով հոգեպէս պէտք է պատրաստ լինենք Քրիստոսի երկրորդ գալստեանը, այլապէս կը չորանանք թզենու պէս եւ երկնքի արքայութիւնից դուրս կը մնանք հինգ յիմար կոյսերի նման:
Աւագ երեքշաբթի, երեկոյեան ժամերգութեան ընթացքին, եկեղեցու ատեանում կանգնում են տասը մանուկներ` խորհրդանշելով տասը կոյսերին եւ իրենց ձեռքին պահելով մոմեր: «Մանուկների ձեռքը վառւող մոմերը խորհրդանշում է հաւատքի լոյսը։
Այս տարի մարտի 28-ին Հայ առաքելական եկեղեցին տօնեց Ծաղկազարդը։ Թեհրանի բոլոր եկողեցիներում եւս հաւատացեալների յատկապէս մանուկների մասնակցութեամբ տեղի ունեցաւ Քրիստոսի յաղթական մուտքը Երուսաղէմ խորհրդանշող թափօրի արարողութիւն, Սուրբ եւ Անմահ Պատարագ։
Սուրբ Սարգիս Մայր եկեղեցում պատարագիչն էր Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։ Արարողութեանը սպասարկում էին Արժ. Տ. Սարգիս եւ Տ. Արիստակէս քահանայ հայրերը։
Այսու կարեւորութեամբ մեր հաւատացեալ ժողովրդի ուշադրութեանն ենք յանձնում՝
Ա. Նկատի ունենալով, համաճարակի նոր թափ առնելու պարագան, Աւագ Հինգշաբթի եւ Ուրբաթ օրերի ընթացքին (Ապրիլ 1 եւ 2) գերեզմանատնում հերթապահ քահանաներ չեն լինելու, բայց գերեզմանատունը բանուկ է եւ ցանակացողները կարող են այցելել իրենց հանգուցեալների շիրիմներին։
Չորեքշաբթի 24 մարտ 2021-ին Քրիստոնէական Միջազգային Հեռուստաընկերութեան (SAT7) միջազգային խորհրդի կէսօրեայ առ ցանց ժողովը գումարւեց վերահասու լինելու Միջազգային Հեռուստաընկերութեան միամեայ նիւթա-բարոյական գործունէութեանը, ինչպէս նաեւ նոր ուղիներ որոնելու իր աշխատանքների առաւել արդիւնաւէտութեան ի խնդիր: Ժողովի իբրեւ մնայուն անդամ եւ Կիլիկիոյ կաթողիկոսութեան ներկայացուցիչ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան իր գործնական մասնակցութեամբ իր ներդրումը բերեց ժողովին:
Շաբաթ՝ սոյն թւականի մարտի 20-ին Սրբոյ Հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչին, յիշատակ չարչարանաց եւ մտանելոյն ի վիրապ տօնն էր. այս տօնը համընկնում է համանուն եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Այդ իսկ առիթով նոյն օրը Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում մատուցւեց Ս. Եւ անմահ պատարագ: Կրօնական արարաողութեանը նախագահում էր՝ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, պատարագիչն էր Արժ․ Գրիգորիս Քհնյ․ Ներսէսեանը։ Արարողութեանը ներկայ էին քահանայից դասը, ԻԻ խորհրդարանաում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն․ Արա Շավերդեանը եւ հաւատացեալ ժողովուրդ։
Սիրելի հայրենակիցներ,
Իրանական բահման եւ էսֆանդ ամիսների ընթացքում համայնքիս մէջ նկատառելի քանակով նւազել է կորոնավիրաոսից մահացութեան թիւը։
Իրանական Բահման եւ էսֆանդ ամսիսների ընթացքում, համաճարակի պատճառով մահացել են 7 հոգի՝ բահման ամսին 4 իսկ էսֆանդին (մինչեւ ամսի 27-ը) 3 հոգի: