Հինգշաբթի՝ թւականիս մայիսի 13-ին Տեառն Մերոյ Յիսուս Քրիստոսի Համբարձման Տօնի առիթով, Թեհրանի երեք եկեղեցիներում (Ս. Սարգիս, Ս. Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր լուսաւորիչ) մատուցւեց Ս. եւ Անմահ Պատարագ՝ դռնփակ կարգով։ Յընթացս արարողութեան քահանայ հայրերը հակիրճ կերպով բացատրութիւններ տւեցին օրւայ խորհրդի մասին։ Եկեղեցիներում մատուցւող պատարագը առցանց հեռարձակւեց եկեղեցիների ինստագրամային էջերով։
Հաւատացեալ մեր ժողովրդի ուշադրութեան ենք յանձնում, որ վաղը առաւօտեան մայիսի 13-ին համաճարակային իրավիճակի բերումով Տեառն Մերոյ Յիսուս Քրիստոսի Համբարձման Տօնի առիթով, Թեհրանի երեք եկեղեցիներում (Ս. Սարգիս, Ս. Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր լուսաւորիչ) մատուցւելու է Ս. եւ Անմահ Պատարագ՝ դռնփակ կարգով։
Թեհրանի Հայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը, իր եւ Պատգամաւորական ժողովի, Կրօնական եւ Թեմական խորհուրդների եւ համայն հայութեան անունից «Էյդ է Ֆէթր»-ի առիթով շնորհաւորական ուղերձներ է յղել Իրանի յեղափոխութեան Առաջնորդ՝ Այաթ․ Խամէնիին, Իսլամական Հանրապետութեան յարգարժան նախագահ դոկտ. Ռոհանիին, Իսլամական խորհրդարանի նախագահ՝ դոկտ. Ղալիբաֆին, դատական իշխանութեան յարգարժան նախագահ՝ Այաթ․ Ռաիսիին և Իրանին իրենց ներդրումը կատարող բոլոր պաշտօնէութեան:
Կիրակի՝ թւականիս մայիս 9-ի առաւօտեան Ս․ Սարգիս, Ս․ Գրիգոր Լուսաւորիչ եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցիներում կորոնաժահրի համաճարակից գոյացած սահմանափակումների բերումով, դռնփակ կարգով կատարւեց հոգելոյս Արժ․ Տ․ Կոմիտաս Աւագ Քահանայ Ղարախանեանի հոգեհանգստեան արարաողութիւնը, որը հեռարձագւեց համացանցով։
Կիրակի, 9 մայիս 2021 թւականի կէսօրին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ատրպատականի Հայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ` գերշ. Տ. Գրիգոր Ս. Արք. Չիֆթճեանին եւ տիրամայր Շուշանիկ Ֆարաֆեանին։ Սրբազան Հայրը Թեհրան էր ժամանել տիրամօր անձնագրային հարցերով:
Կիրակի` թւականիս մայիսի 9-ին, Թեմական խորհրդի 127-րդ նիստի բացումը կատարեց խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը, հանդիպման սկզբում խորհրդի անդամները մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգեցին հոգելոյս Արժ․ Տ․ Կոմիտաս Քահանայ Ղարախանեանի անմոռաց յիշատակը: Ընթացիկ օրակարգը քննարկելուց յետոյ Թեմական խորհրդիս միացան «Ա.Աւետիսեան» ազգ. բուժարանի Խնամակալ մարմնի անդամները, որոնք հրաւիրւել էին վերջինիս կողմից:
Արժ․ Տէր Կոմիտաս Քահանայ Ղարախանեանը աւազանի անունով «Րաֆֆի», որդին էր Համբարձում եւ Շողեր Ղարախանեանների։ Նա ծնւել է Խուզիստան նահանգի Հաֆթգել աւանում։ Ապա Թեհրան տեղափոխւելուց յետոյ «Արաքս», «Քուշեշ-Դաւթեան» եւ «Յ․ Թովմասեան» Հայոց Ազգային դպրոցներում ուսանելուց յետոյ 1976-77 թթ. ուսումնական տարեշրջանում, բնագիտական ճիւղում փայլուն գնահատականներով արժանացել է դիպլոմի։
Երեք օրեր են անցել այն պահից երբ աստւածաշնչական տիրաւանդ խօսքը փոքրիկ թղթիկի վրայ գրւած, դրւեց հանգուցեալ Տ. Կոմիտասի ափին եւ այն յանձնւեց հողին ի հաստատումն «Որովհետեւ հող էիր եւ հող էլ կը դառնաս» (Ծնն. 3։19) խօսքին։
Աստւածաստեղծ մարդը իր կոչման եւ առաքելութեան իրագործման ընթացքում, կոչւած է գործել ըստ աստւածադիր օրէնքի, որպէսզի կարողանայ իրական ու վաւերական գործակիցը լինել Աստծու։ Պօղոս առաքեալը յիշեցնում է մեզ, որ Քրիստոսին հաւատացող մարդ արարածը, որ գործում է Աստուծոյ անդաստանում, վարձատրւում է իր աշխատանքի համաձայն, «Որովհետեւ, ասում է առաքեալը, մենք պարզապէս Աստծու գործակիցներ ենք» (Ա. Կրն. 3։9)։ Իսկ կորնթացիներին գրած իր երկրորդ թղթում առաքեալը առաւել շեշտադրութեամբ յիշեցնում է մեզ մեր Աստծու գործակից լինելու իրողութեան «Արդ, քանի որ Աստծու գործակիցներն ենք, աղաչում ենք ձեզ, մի վատնէք Աստծուց ստացած ձեր շնորհը»(6։1)։
Սոյն թւականի մայիսի 5-ին «Շանթ-Մարիամեան» դպրոցի սրահում, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր Կոնկուրսի թեստերի բացատրական դասընթաց՝ 12-րդ դասարանի աշակերտների համար:
Սուրբ Յարութեան տօնից հազիւ 32 օր անցած, ցաւօք կորոնաժահրի պատճառով, թւականիս մայիսի 5-ի առաւօտեան Թեհրանի Բարեխնամ վշտակիր Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը եւ ամբողջ ժողովականութիւնը, քահանայից դասն ու հաւատացեալ ժողովուրդը, գուժեց Տիրոջ անդաստանում աշխատող բարի մշակ Արժ․ Տ․ Կոմիտաս Քահանայ Ղարախանեանի մահը։