Կորոնավիրուս համաճարակը իրանական 1399 թւականի սկզբից համաշխարհային ճգնաժամ դառնալով, վտանգել է միլիոնաւոր մարդկանց կեանքը նաև բացասական ազդեցութիւն է թողել համայն աշխարհի տնտեսական կարգավիճակի վրայ, որից անմասն չի մնացել նաեւ «Ա.Աւետիսեան» ազգային բարեսիրական բուժարանը:
Այսու յայտնում ենք մեր թեմի սիրելի ժողովրդի զաւակներին եւ յատկապէս Զէյթուն քաղաքամասի մեր սիրելի ժողովրդին, որ յառաջիկայ շաբաթ 20 Մարտի 2021-ին Սրբոյ Հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչին, Յիշատակ չարչարանաց եւ մտանելոյն ի վիրապն տօնն է. այս տօնը համընկնում է համանուն եկեղեցու անւանակոչութեան տօնին:
«Սահակեան» բարեսիրական կենտրոնի աշխատանքը սկիզբ է առել 2015 թւականի մայիսին։ Թեհրանի հայոց թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի առաջարկով, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի համագործակցութեամբ և Կարիքաւորներին Օժանդակող մարմնի տքնաջան աշխատանքով, անօթևան հայորդիների համար կեցավայր ապահովելու նպատակով։
Թեհրանի հայոց թեմի Կարիքաւորներին Օժանդակող Մարմինը թւականիս փետրւարի 18-ին և մարտի 12-ին, «Սահակեան» բարեսիրական կենտրոնում կորոնավիրուսի համաճարակից տուժած, նաև նիւթական անբարենպաստ պայմաններում ապրող հայ ընտանիքներին տրամադրել է պարէնային փաթեթներ։
Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնրոհ Տ․ Սեպուհ Ս․ Արք. Սարգսեանը իր, Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի եւ հայոց համայնքի կողմից Նովրուզեան իրանական աւանդական տօնի առիթով շնորհաւորական ուղերձ է յղել Իսլամական յեղափոխութեան Առաջնորդ՝ Այաթ․ Խամենէյիին, Հանրապետութեան նախագահ՝ դոկտ․ Հասան Ռուհանիին եւ ԻԻ խորհրդարանի ատենապետ՝ դոկտ. Ղալիբաֆին ու նախարարական կազմին եւ եկրում ներդրում ունեցող հայրենանպատ անձնաւորութիւններին։
Նոր տարւայ – Նովռուզի ուրախառիթ եւ օրհնաբեր տօնի առիթով սրտանց շնորհաւորում եմ իմ իրանցի եղբայրներին, քոյրերին եւ բոլոր նրանց ովքեր Նովռուզը տօնում են իբրեւ նոր տարի։
Տօնը, տօները առիթ են ոչ միայն միմեանց շնորհաւորելու, այլ նաեւ մտածելու տօնի իմաստի, նշանակութեան եւ տօնից մեզ փոխանցւող խորհրդի մասին։
Սիրելի եւ թանկագին հաւատացեալներ,
Աւագ Շաբաթը քրիստոնեայ եկեղեցու ծիսական-արարողական կեանքի ամենաիմաստալից, խորապէս ներշնչող, մարդը ըստ էութեան պայծառակերպող շաբաթն է, որի ամենօրեայ արարողութիւնները, աստւածաշնչական ընթերցումները, երգերն ու տաղերը, աղօթքները ու օրւայ Սաղմոսները հաւատացեալը սերտօրէն իր Արարչին է կապում եւ այդ կապւածութեամբ նրան դարձնում է ընտիր անօթ Աստծու խօսքին։
Երկուշաբթի՝ թւականիս մարտի 8-ին, Կրթական խորհրդի փոխատենապետ՝ Կարինէ Բալըքճեանը, «Ահարոնեան» մանկապարտէզի սրահում ներկայ գտնւեց Ուսումնադաստիարակչական յանձնախմբի հերթական հանդիպմանը:
Երկուշաբթի՝ 2021 թւականի մարտի 8-ին, «Շանթ-Մարիամեան» դպրոցների սրահում, Պատգամաւորական ժողովի կրթական յանձնաժողովի հրաւէրով տեղի ունեցաւ «Դպրոցների վերադասաւորում» թեմայով խորհրդակցական հանդիպում:
Ընդհանուր ներածական
Ի դարը պատմութեան մէջ յիշւելու է իր իրագործումներով դրական թէ ժխտական եւ բնորոշւելու է իբրեւ ժողովուրդների մերձեցման, համագործակցութեան եւ նաեւ իբրեւ դաժան, քանդիչ ու աւերիչ պատերազմների դարաշրջան։ Համաշխարհային երկու պատերազմները, Ասիական ցամաքամասի կռիւները, Արաբ-Իսրայէլեան պատերազմներն ու Պաղեստինեան հարցը, Քորէաի կռիւն ու բաժանումը, Վիետնամի պատերազմը, Չինաստանում կատարւած յեղափոխութիւնները, Արեւմտեան Ասիայի մէջ պատերազմների հետեւանքով յառաջ եկած նոր երկիրներ՝ Փաքիստան, Պանկլատեշ, աւելին հարաւային շրջանների մէջ Թայուան եւ այլ երկրների յառաջացումը աշխարհը պահեցան ալեկոծեալ վիճակում։