Կիրակի՝ 28 փետրւար 2021 թ.-ին Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետարան այցելեցին՝ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանը, Առաջնորդարանի դիւանապետ՝ Զօրիկ Կարապետեանը եւ կտակա-կալւածային մարմնի անդամներ՝ Ռենէ Փիազաքը եւ Հարմիկ Համբարչեանը:
Այսու մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ Թեմական Խորհրդի կողմից կեանքի է կոչւել 2021 թւականի Ապրիլ 24-ի 106-ամեակի ոգեկոչման եւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան 103-ամեակի տօնակատարութեան Կենտրոնական յանձնախումբը եւ մարտի 9-ին գումարելով իր անդրանիկ նիստը ընտրել է յանձնախմբի դիւանը ըստ հետեւեալի՝
ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ`
Նկատի ունենալով այն փաստը, որ վերջին օրերի ընթացքում, ոմանք ինչ որ միտումնաւոր նպատակներ հետապնդելով եւ համայնքում ազգ. իշխանութեան հանդԷպ անվստահութիւն սերմանելու նպատակով, սոցցանցերում եւ Հայաստանի տարբեր կայքԷջներում անհիմն եւ կեղծ լուրեր են հրապարակել Իրանահայ համայնքի մարդասիրական օժանդակութիւնները իր նպատակին չծառայեցնելու եւ այլ տեղ փոխանցելու կապակցութեամբ, անհրաժեշտ նկատեցինք հանդԷս գալ հաղորդագրութեամբ հերքելով տարածւած անստոյգ լուրերը հետեւեալ պարզաբանումներ կատարելով:
Շաբաթ 6 մարտ 2021-ին տեղի ունեցաւ միջազգային առ ցանց համագումար Կրօնների Երկխօսութեան Կենտրոնի եւ Հնդկաստանի Ալիկարհ համալսարանի եւ նոյն համալսարանի միջ-կրօնական կենտրոնի միջեւ «Հիմունքները միջ-կրօնական հասկացողութեան» թեմայով: Աւելի քան 15 մասնագէտ դասախօսներ եւ եկեղեցական դէմքեր երկու կողմից մասնակցեցին սոյն համագումարին, որին հրաւիրւած էր նաեւ Թեհրանի հայոց թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Թեհրանի հայոց թեմի «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանը մէկն է այն կենտրոնների, որտեղ առողջապահական պրոտոկոլները յարգւելով ունեցել է իր միջոցառումները:
Թւականիս փետրւարի 24-ին նոյն կենտրոնում կազմակերպւել էր մտերմիկ հանդիպում իրանահայ արւեստագէտ, գեղանկարիչներ՝ Լէոնի Թաշճեանի եւ Արշալոյս Աղայեանի հետ:
Հինգշաբթի՝ թւականիս փետրւարի 25-ին, «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանի եւ «Ջաւիդ» պատկերասրահի պատասխանատունների համագործակցութեամբ տեղի ունեցաւ Իրանահայ ժամանակակից նկարիչների ընտրանի կտաւների, «Արմատներ» անւամբ ցուցահանդէսի բացման արարողութիւնը։ Այս միջոցառմանը ներկայ էին հիւսիսային Իրանահայութեան ԻԻ Խորհրդարանում պատգամաոր՝ Արա Շահվերդեանն եւ թեմական խորհրդի ներկայացուցիչներ, հայ համայնքի պատասխանատու անձնաւորութիւններ եւ արւեստագէտներ։
Երեքշաբթի առաւօտեան, թւականիս մարտի 2-ին, Ազգային առաջնորդարանի դահլիճում, Նախագահութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Տ․Սեպուհ Արք․Սարգսեանի տեղի ոնեցաւ Կրօանական խորհրդի եւ քահանայից դասի համատեղ հանդիպում, որի ընթացքում խօսւեց Սուրբ Յարութեան եւ նրան նախորդող Աւագ շաբաթւայ արարողութիւնների կատարման մասին, եւ որոշում կայացւեց նկատի առնելով համաճարակի իրավիճակը, մօտ օրերին հաւատացեալ ժողովուրդին կը փոխանցւի տօնական ժամանակացոյցը։
Չորեքշաբթի՝ թւականիս փետրւարի 24-ին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հրաւէրով խորհրդի հերթական նիստին մասնակցեց Կարիքաւորներին օժանդակող մարմնի անձնակազմը:
Կարիքաւորներին Օժանդակող մարմինը 2015 թւականից ի վեր Թեմիս Թեմական խորհրդի հովանաւորութեամբ վերահասու է «Սահակեան» բարեսիրական կենտրոնի առաջին յարկում բնակեցւած՝ կեցութեան վայր չունեցող կարիքաւորներին:
Հինգշաբթի 25 Փետրւար 2021-ի առաւօտեան գումարւեց Միջին Արեւելքի Եկեղեցիների Խորհուրդի Գործադիր Վարչութեան (Executive Committee) առ ցանց ժողովը քննարկելու համար վերջին հինգ ամիսների նորանշանակ ընդհանուր քարտուղարի գործունէութեան գլխաւոր իրագործումներն ու խորհուրդի նիւթական վիճակը։
Ժողովի առաջին նիստին նախագահեց խորհուրդի նախագահներից Յոյն Օրթոդոքս Պատրիարք Եուհաննա Եազճին, որ կատարեց նաեւ ժողովի բացման աղօթքը։
Հինգշաբթի 25 Փետրւար 2021-ի կազմակերպութեամբ Թեհրանի համալսարանի Աստւածաբանութեան ֆակուլտէտի եւ Ամերիկայի Ղուկաս 10 (Luke 10) քրիստոնէական կազմակերպութեան կէսօրեայ առ ցանց մի համաժողով տեղի ունեցաւ «Բարեկամութեան Աստւածաբանութիւն եւ երկխօսութիւնը Աբրահամեան կրօնների միջեւ» (Theology of friendship and dialogue in Abrahamic Religions) թեմայով։