Սոյն գրութեամբ տեղեկացնում ենք, Ազգային առաջնորդարանի նոտարի՝ ամուսնութեան համար 41 եւ ապահարզանի 83 թւակիր գրասենեակը, Հոգելոյս Արժ․ Տ․ Կոմիտաս Աւագ Քհնյ․ Ղարախանեանի մահից յետոյ (5 մայիս 2021), զրկւեց իր պետական պաշտօնեայի ներկայութիւնից: Ուստի դէպքից անմիջապէս յետոյ 18 մայիս 2021 թ.-ին Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Սեպուհ Սրբ․ Արք․ Սարգսեանի տնօրինութեամբ եւ Թեմական խորհրդի անյապաղ հետեւողականութեամբ որպէս գրասենեակի պաշտօնեայի թեկնածու ներկայացւեց՝ Արժ․ Տ․ Սահակ Քհնյ․ Խոսրովեանը, որը անմիջապէս կառոյցիս կողմից, պաշտօնական դիմումնագրով երկրի դատական ուժի նոտարային բաԺնին ներկայացւելուց յետոյ սկսեց անցկացնել ընդունման, անձը հաստատող դատաբժշկական, քննական եւ այդ պարտականութեան ստանձման արժանաւորութիւնը հաստատող բոլոր հարցազրոյցներն ու փուլերը։
Երկուշաբթի, 13 սեպտեմբեր 2021 թ.-ին, Կրթական խորհրդի անդամներ՝ Ալենուշ Շահնազարեանը, Օշին Ղահրամանեանը և Կարօ Պետրոսեանը այցելեցին «Թունեան» տարրական դպրոց հրաժեշտ տալու դպրոցի տեսչուհի՝ Շահրզադ Քեշմիրին, որը 11 երկար տարիներ իր ներդրում է ունեցել դպրոցում:
Չորեքշաբթի, 15 սեպտեմբեր 2021 թւականի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր միութեան Թեհրանի մասնաճիւղի նախագահ՝ պրն. Նժդեհ Մութաֆեանին, որ եկած էր յատուկ կերպով Սրբազան Հօր իր շնորհակալութիւնները յայտնելու միութեան դպրոցների նկատմամաբ իր ունեցած նախանձախնդիր վերաբերմունքի համար:
Չորեքշաբթի՝ 15 սեպտեմբեր 2021 թւականի կէսօրին Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը Ազգային առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայաստանի Հանրապետութեան մշակութային կցորդ Դեսպանի խոորհրդական՝ պրն. Էդւարդ Խաչատրեանին եւ նորանշանակ առեւտրի կցորդ՝ պրն. Վարդան Կոստանեանին:
Չորեքշաբթի, 15 սեպտեմբեր 2021 թւականի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Հայ Աւետարանական եկեղեցու Վերապատւելի՝ Սերգէյ Շահվերդեանին, Թեհրանի «Ազատ» Համալսարանի Հայոց լեզւի եւ գրականութեան ամբիոնի տնօրէն՝ դոկտ. Անդրանիկ Սիմոնեանին եւ ամբիոնի հովանաւոր հիմնադրամի ատենապետ՝ տկն. Իռեն Աբնուսեանին:
Չորեքշաբթի, 15 սեպտեմբեր 2021 թւականի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսիոյ Դաշնութեան Արտակարգ և Լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանին եւ նրա որդուն՝ Սիմոն Ջաղարեանին:
Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 19 Սեպտեմբեր 2021-ի առաւօտեան, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում յընթացս Ս. պատարագի, տեղի է ունենալու հանրապետական մաղթանք Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի առիթով:
Երկուշաբթի՝ թւականիս սեպտեմբերի 13-ին, Ազգային առաջնորդարանի դահլիճում, նախագահութեամբ՝ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի եւ ատենապետութեամբ՝ ճրտպ. Նորայր Արամեանի, կայացաւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի 140-րդ հերթական նիստը։
Խորհրդի հրաւէրով նիստին մասնակցեցին նաեւ Կրթական խորհրդի ներկայացուցիչները։
Երկուշաբթի, 2021 թւականի սեպտեմբերի 13-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Ազգային առաջնորդարանի դաճլիճում ընդունեց Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան նորընտիր կենտրոնական վարչութեան անդամներին:
Երկուշաբթի, 2021 թ.-ի սեպտեմբերի 13 առաւօտեան Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանի, Պատգամաւորական ժողովի անդամ եւ «Ռոստոմ» համալիրի կիրակնօրեայ դպրոցի պատասխանատու՝ պրն. Վալոդ Հախինեանի, Թեհրանի «Ազատ» Համալսարանի Հայոց լեզւի եւ գրականութեան ամբիոնի հովանաւոր հիմնադրամի ատենապետ՝ տկն. Իռեն Աբնուսեանի եւ Ազգային առաջնորդարանի դիւանապետ՝ պրն. Զօրիկ Կարապետեանի այցելեց Ազգային «Ռոստոմ» համալիր, այնտեղ տեղադրւած Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի եւ Միջ-եկեղեցական գրասենեակի համատեղ հրատարակած եւ Ազգային առաջնորդարանի հրատարակութիւնների պահեստաւորման աշխատանքների վերահասութեան համար: