Երկուշաբթի թւականիս նոյեմբերի 1-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան վարչութեան ներկայացուցիչներին, ովքեր եկել էին Սրբազան Հօրը հրաւիրելու մասնակցել Միութեան 40-ամեակին նւիրւած ձեռնարկին:
Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց եւ շնորհակալութիւն յայտնեց վարչութեան անդամներին եւ մեծապէս գնահատեց նրանց գործունէութիւնը, որ հակառակ համաճարակային այս շրջանին փորձեցին միութեան կեանքը որոշ չափով աշխոյժ պահել:
Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ
Դարերի ընթացքում մեծ թւով ազգեր դադարեցին գոյութիւն ունենալ, որովհետեւ չունէին իրենց ուրոյն լեզուն եւ գիրը:
Սուրբ Թարգմանչաց տoն՝ Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց, «Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» անւան ներքոյ տօնւում է վեց թարգմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի, նրա աւագ ու կրտսեր աշակերտների՝ Եղիշէի, Մովսէս Խորենացու, Դաւիթ Անյաղթի, ինչպէս նաեւ Գրիգոր Նարեկացու եւ Ներսէս Շնորհալու յիշատակը։
Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ միամեայ դադարից յետոյ, չորեքշաբթի, թւականիս հոկտեմբերի 20-ին, «Թունեան» տարրական դպրոցի շրջափակում մեծ հանդիսաւորութեամբ նշւեց Հայ ժողովրդի եւ Հայ եկեղեցու պատմութեան մէջ մեծ կարեւորութիւն եւ արժէք ներկայացնող Թարգմանչաց եւ Դպրութեան տօնը, որի ընթացքում մեծարւեցին եւ պարգեւատրւեցին 2019-2020 եւ 2020-2021 ուսումնական տարեշրջաններում հանգստի կոչւած՝ թւով 14 ուսուցիչ-ուհիներ:
Շաբաթ թւականիս հոկտեմբերի 30-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն այցելեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Սուրիոյ Դեսպան Դոկտ. Շաֆիղ Դայուբին եւ շնորհաւորեց նրան հոկտեմբեր 16-ի Բարեկարգչական շարժման տարեդարձի առիթով եւ նաեւ շնորհակալութիւն յայտնեց իրեն վերջին Երեսփոխանական ընտրութիւններում Հանրապետութեան վսեմաշուք Նախագահի բարեհաճ տնօրինութեան, որով հայ համայնքն ունեցաւ երեք պատգամաւորներ Սուրիական խորհրդարանում:
Երեքշաբթի թւականիս հոկտեմբերի 26-ին, Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան նախարարութեան կենտրոնի դահլիճներից մէկում, փակումը կատարւեց Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի, «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանի եւ աւանդական արւեստների հետազօտական կենտրոնի նախաձեռնութեամբ ու համագործակցութեամբ կազմակերպւած, իրանահայ արծաթագործ արւեստագէտների աշխատանքների ցուցահանդէսի, որտեղ շուրջ երկու շաբաթ տեւողութեամբ ցուցադրութեան էին դրւել հայ արծաթագործներ՝ Հրաչ Մկրտումեանի, Սարօ Մկրտչեանի, Արմէն Վարդումեանի, Ռուբէն Սաֆարեանի, Ադիս Կարապետեանի, Իշխան Շերոեանի, եւ Սիմոն Մելիքեանի աշխատանքները:
Չորեքշաբթի թւականիս հոկտեմբերի 27-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում հիւրընկալեց Ի.Ի. Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ եւ Լիազօր Դեսպան Արտաշէս Թումանեանին, որը ողջերթի այցելութիւն տւեց Առաջնորդ Սրբազան Հօրը:
Շաբաթ թւականիս հոկտեմբերի 23-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց ճրտգ. Առլէն Ստեփանեանին եւ «Ա.Մանուկեան» թանգարանի տնօրէնուհի Ալիս Շահմուրադեանին:
Շաբաթ թւականիս հոկտեմբերի 23-ին, Ազգային Առաջնորդարանի դահլիճում, հրաւէրով եւ նախագահութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ․ Ս․ Արք․ Սարգսեանի տեղի ունեցաւ նորընտիր Հաշւեքննիչ մարմնի անդրանիկ նիստը։ Նիստին ներկայ էին Պատգամաւորական ժողովի դիւանի Ատենադպիր Յարութիւն Եղնազարեանը։
Չորեքշաբթի թւականիս հոկտեմբերի 27-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ փոխատենապետ Վահէ Թարոյեանի եւ Ազգային Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանի, Իրանի Իսլամական Մշակոյթի եւ Առաջնորդութեան (Էրշադ) նախարարութեան կենտրոնում այցելեցին մշակութային հարցերի նորանշանակ տեղակալ՝ դոկտ. Եասէր Ահմադւանդի հետ:
Շաբաթ թւականիս հոկտեմբեր 23-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը Ազգ. Առաջնորդարանի դահլիճում ընդունեց Ղոմի Կրօնագիտութեան համալսարանի տնօրէն Հոջթ. Նաւաբին, Իսլամական Մշակոյթի եւ Յարաբերութեան կազմակերպութեան կրօնների երկխօսութեան բաժնի նախկին տնօրէն Այաթոլլահ Թասխիրին եւ Իրանի քոյր քաղաքների ընդարձակման կենտրոնի տնօրէն Ալի Ռեզա Ռաջաիին եւ դոկտ. Աֆսանէ Էղբալնիային ու տկն. Մուսազադէին:
Կիրակի 17 հոկտեմբեր 2021-ի վաղ առաւօտեան, 14֊րդ շրջանի նորընտիր քաղաքապետ Մոհամադ Ամին Սալարիփուրը իրեն ընկերակցող պատւիրակութեան հետ այցելեցին Դուլաբի հայոց գերեզմանատուն: