Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թեհրանի «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանը առաջինն է որտեղ գործարկւելու է մասնագիտական նոր սարք

Թեհրանի Արտակ Մանուկեանի անւան ազգային թանգարանը դարձել է փորձարկման առաջին կենտրոնը Իրանի գիւտարարների թիմի նախագծած սարքի: ԻՌՆԱ-ի համաձայն՝ նրանք, Շւէյցարիայի միջազգային գիւտերի մրցոյթի առաջին փուլում աշխարհի զանազան երկրներից 800 մասնակիցների մէջ յաջողել են Իրանի համար շահել ոսկեայ մեդալ, իրենց պատրաստած սարքի բերումով, որը համարւում է թանգարանների իրերի եւ ձեռագրերի պահպանման ու վերահսկման սարք: Սարքի նպատակն է՝ խելացի դարձնել թանգարանների մոնիտորինգը: Գիւտերի միջազգային առաջին շրջանի մրցոյթը, որը IFIA-ի համաշխարհային ֆեդերացիայի անդամ գիւտարարների յատուկ մրցոյթն է, առցանց ձեւով կազմակերպւել է յուլիս ամսին Ժնեւում, որի ընթացքում Իրանի խմբի անդամներ՝ Մահմուդ Ռեզա Գորջին, Սալար Բասիրին եւ Մարջան Հաջի Ռահիմին իրենց պատրաստած սարքի շնորհիւ Իրանի համար ոսկեայ մեդալ են ապահովել:

Իրանի թանգարանների ազգային կոմիտէ ԻԿՕՄ-ի համագործակցութեամբ, «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանը լինելու է առաջին թանգարանը, որտեղ շահագործման է յանձնւելու այս նոր գիւտը: Իրանի ԻԿՕՄ-ի կենտրոնական գրասենեակում կազմակերպւած նիստի ընթացքում, որին ներկայ էր նաեւ «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանի տնօրէն Ալիս Շահմուրադեանը, գիւտարարները բացատրութիւններ ներկայացրեցին իրենց սարքի մասին: Գիւտարարների խմբի ներկայացուցիչ Մահմուդ Ռեզա Գորջին երախտագիտութիւն յայտնելով գիւտարարների համաշխարհային Ֆեդերացիայի գլխաւոր քարտուղարի մասնաւոր ներկայացուցիչ դոկտ. Մասուդ Թաջբախշի մասնագիտական խորհրդատւութիւնների ու հովանաւորութիւնների համար ասել է. «Այս սարքի միջոցով մտադիր ենք նւազեցնել թանգարանների դժւարութիւնները, եւ յուսանք ինչ որ քայլեր կիրառենք երկրի թանգարանների խելացի դարձնելու ուղղութեամբ»:

Հանդիպմանը, Իրանի ԻԿՕՄ-ի նախագահ Սէյէդ Ահմադ Մոհիթ Թաբաթաբային եւս հաւաստել է. «Անցեալ երկու տարիներին աշխարհի թանգարանները կորոնայի համաճարակի պատճառով, մեծ դժւարութիւնների դիմաց կանգնեցին, սակայն եղել են թանգարաններ, որոնք կիբեր տարածքում օգտագործել են արդի սարքաւորումները եւ այդպիսով իրենց կենսունակ պահել, որոնցից է Թեհրանում, «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանը»:

Նա ընդգծել է, որ իրանցի գիւտարարների այս նախագիծը աշխարհի թանգարանների առումով առաջընթաց է եւ հաճելի երեւոյթը հետեւեալն է, որ սարքը պատրաստել են իրանցի երիտասարդ գիւտարարները:

Միջոցառմանը, «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանի տնօրէն Ալիս Շահմուրադեանը անդրադառնալով թանգարանի աշխատանքներին ասել է. «Չենք խնայում մեր ջանքը, որպէսզի թանգարանում լաւագոյնս պահպանենք պատմական բոլոր իրերը: Օրինակ թանգարանում պահւում են 600-ամեայ ձեռագրեր, որոնց պահպանման ձեւը խիստ կարեւոր է մեզ համար եւ այս սարքի միջոցով մենք կը կարողանանք աւելի մօտենալ մեր հիմնական նպատակին, որն է՝ թանգարանի իրերի լաւագոյնս պահպանումը»:

Նաեւ մշակութային ժառանգութեան եւ զբօսաշրջութեան գիտահետազօտական ինստիտուտի տեխնոլոգիայի եւ կիրառման գծով տեղակալ՝ Ալիռեզա Ղոլի նեժադը ուրախութիւն յայտնելով, որ ի վերջոյ արդիւնաւորւել է նման մի նախագիծ ասել է. «Մինչ այժմ բազմաթիւ խմբեր են նման քայլի գնացել, սակայն բոլորը դա անաւարտ են ձգել եւ մենք շատ ուրախ ենք, որ այս խումբը յաջողել է այս սարքը պատրաստելուց բացի, այն ներկայացնել նաեւ միջազգային բեմում: Նա նշել է. «Թանգարանային իրերի պահպանման համար շրջակայ միջավայրի ուսումնասիրութիւնը եւ մոնիտորինգը, նաեւ իրերի դասաւորման կարգը, այս նախագծում նկատի առնւած կարեւորագոյն խնդիրներից են: Վերահսկողութեան միջոցով է, որ թանգարանը կարելի է աւելի ցանկալի վիճակի բերել»:

Առաջիկայ շաբաթ, Թեհրանի «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանում սկսւելու է թանգարանների իրերի եւ ձեռագրերի պահպանման ու մոնիտորինգի սարքի տեղադրման գործնական աշխատանքը:

Լուրը՝ Ալիքից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ