Հայաստանում բարձրագոյն կրթութիւն ստանալու ցանկացողների ուշադրութեանն ենք յանձնում, որ Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատնից ստացել ենք 2016-17 ուսումնական տարեշրջանի սփիւռքահայ դիմորդների ընդունելութեան վերաբերեալ տեղեկանք, որին ծանօթանալու համար կարող էք դիտել հետևեալ Ֆայլերը՝
Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ այաթ. Խոմէյնիի մահւան 27-րդ տարելիցի առիթով, մեկնարկել են համաիրանական մասշտաբով միջոցառումներ:
Թւականիս կիրակի 29 մայիսի առաւօտեան, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարում, Անթիլիաս-Լիբանան, տեղի ունեցաւ Դպրեվանքի ընծայարանի 11 սաների սարկաւագ ձեռնադրութիւնը:
Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, որ այս օրերին հիւրաբար գտնւում է Հիւսիսային Ամերիկայի արեւմտեան թեմում, երկուշաբթի մայիսի 30-ին հիւրընկալւեց Լոս Անջելէսի «Հորիզոն» հեռուստակայանի յարկի ներքոյ, որտեղ «Առաքելութիւն» հաղորդաշարի ընթացքում պատասխանեց հաղորդավար Բալաբէկ Բարսամեանի հարցումներին:
Ուրբաթ 27 մայիս 2016-ի առաւօտեան յընթացս Ս. Պատարագի, տեղի ունեցաւ հանդիսաւոր հանրապետական մաղթանք Հայաստանի Հանրապետութեան հիմնադրութեան 98-րդ տարեդարձի առիթով, Թեհրանի մեր հայ Առաքելական եկեղեցիներում:
Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ, հանգուցեալ Էմամ Խոմէյնիի մահւան 27-րդ տարելիցի առիթով, կեանքի կոչւած մեծարման կենտրոնական շտաբը, կրօնական փոքրամասնութիւնների համար մայիսի 26-ին նախաձեռնել էր այցելութիւն՝ հանգուցեալ Էմամի բնակարան, որը գտնւում է Ղոմ քաղաքում:
Հիւրաբար Հիւսիսային Ամերիկայի արեւմտեան թեմում գտնւող Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ուրբաթ մայիսի 29-ի առաւօտեան, պատարագ մատուցեց Գլենդէլի Ս. Աստծածին եկեղեցում, որի ընթացքում տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք՝ Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 98-րդ տարեդարձի առիթով:
Հայոց ազգ. «Նայիրի» դպրոցը ըստ Ձեր յայտարարութեան հիմնադրւել է 1955-56 ուսումնական տարում և սպասւում էր որ 2015-2016 նշւէր դպրոցի 60-ամեակը, բայց կարծես թէ ուշացել է:
Երկուշաբթի մայիսի 27-ին, Բրբանքի «Բաշիր Մարտիրոսեան» երիտասարդական կենտրոնի նորակառոյց սրահում Հիւսիսային Ամերիկայի արեւմտեան թեմ այցելաց Թեհրանի Հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին դիմաւորելու էին եկել բազմահարիւր նախկին թեհրանահայեր:
Մայիսի 17-ից Իրանում նշւեց մշակութային շաբաթ, որի իւրաքանչիւր օրը նշանաւորւեց իւրայատուկ անւանումով եւ համաիրանական մաշտաբով տեղի ունեցան միջոցառումներ: