Երկուշաբթի, թւականիս դեկտեմբերի 12-ին, Թեհրանի Ազգային Թանգարանում եւ մշակութային ժառանգութեան ու զբօսաշրջութեան գիտա-հետազօտական համագումարների դահլիճում մեկնարկեց Իրանում Մարդաբանութեան կենտրոնի հիմնադրման 80-ամեակի առիթով կազմակերպւած ցուցահանդէս-համագումարը:
Դեկտեմբերի 11-ի մեր համարում արդէն անդրադարձել էինք, որ Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարանին յատկացւած տաղաւարում, առանձին երեք սեղաններով ներկայացւած են «Ալիք» օրաթերթը, «Արտակ Մանուկեան» թանգարանը եւ «Պայման» պարբերականը:
Բացման հանդիսութեանը ելոյթներով հանդէս եկան Մարդաբանութեան գիտահետազօտական կենտրոնի նախագահ դոկտ. Հասանզադէն, Իրանի Ազգային թանգարանի տնօրէն դոկտ. Նոքանդէն, համալսարանների դասախօսներ, ԻՒՆԵՍԿՕ-ի ազգային կոմիսիոնի քարտուղար դոկտ. Նասիրի Ղիդարին ու համալսարանի դասախօսներ եւ մասնագէտներ:
Ցուցահանդէսը շարունակւեց նաեւ երեքշաբթի դեկտեմբերի 13-ին, առաւօտեան ժամը 9-ից մինչեւ կէսօրւայ ժամը 12-ը:
{gallery}201612/2016121401{/gallery}