«ԱԼԻՔ» - Հինգշաբթի, դեկտեմբերի 15-ի առաւօտեան Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, շքախմբի ուղեկցութեամբ այցելեց Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատունը:
Ուրբաթ, դեկտեմբերի 16-ին Սրբոց Թարգմանչաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի ձեռամբ մատուցւեց Հայրապետական ս. պատարագ, որի ընթացքում նա իր պատգամը յղեց հոծ բազմութեանը, վերջում տեղի ունեցաւ աջհամբոյր:
Կէսօրին Վեհափառ Հայրապետը հիւրընկալւեց «Նայիրի» սրահում, ուր ներկայ էին քաղաքամասի ազգային, եկեղեցական, հասարակական գործիչներ ու բարերարներ:
Նոյն օրը երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում գեղարւեստական-դասախօսական ճոխ յայտագրով, տեղի ունեցաւ Վեհափառ Հայրապետի գահակալութեան 20-ամեակին նւիրւած միջոցառումը:
Դեկտեմբերի 17-ին Վեհափառ Հայրապետը առաւօտեան մասնաւոր հանդիպումներ ունեցաւ յարանւանութիւնների եւ Կրօնական խորհրդի ու քահանաների հետ:
Երեկոյեան այցելեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի, ուր նախագահեց կիրակնամուտի արարողութիւնը եւ իր պատգամը յղեց հոծ բազմութեանը: Վերջում տեղի ունեցաւ աջհամբոյր: Երեկոյեան, Հ. Մ. «Սիփան» միութեան «Նորայր Էլսայեան» դահլիճում կազմակերպւել էր երիտասարդական հանդիպում, որի ընթացքում Վեհափառ Հայրապետն իր պատգամը փոխանցեց երիտասարդներին: Միջոցառումը յագեցած էր գեղարւեստական յայտագրով: Հանդիպման ընթացքում երիտասարդներն առիթ ունեցան իրենց յուզող հարցերով դիմել Վեհափառ Հայրապետին:
{gallery}201612/2016122001{/gallery}