«ԱԼԻՔ» - 1986 թւականի յունիսի 13-ին Թեհրանի Սարդարապատ քաղաքամասում՝ «Սահակեան» դպրոցին կից, նախապէս որպէս կրօնական արարողութիւնների համար ծառայող սրահը, օծւեց եւ կոչւեց Սրբոց Վարդանանց եկեղեցի:
Այսօր արդէն 30 տարի անց՝ դեկտեմբերի 9-ի առաւօտեան, Ս. Վարդանանց եկեղեցու սրահում նախաձեռնութեամբ Եկեղեցական խորհրդի տեղի ունեցան կրօնական յատուկ արարողութիւններ, վառ պահելու համար եկեղեցուն անխոնջ ծառայած անհատների յիշատակը: Մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ, պատարագիչն է Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը եւ պատարագը նախագահում էր առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը: Այնուհետեւ տեղի ունեցաւ հոգեհանգստի յատուկ արարողութիւն, ուր խնկարկւեց այս սուրբ օջախին ծառայած այն նւիրեալ անհատների յիշատակը, ովքեր առյաւէտ հեռացել են մեզանից, թողնելով բարի անուն ու նւիրական աշխատանք:
Կրօնական արարողութիւնների աւարտին, օրւայ առիթով քարոզեց առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը, իսկ վերջում արդէն եկեղեցուն կից սրահում տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն:
{gallery}201612/2016121302{/gallery}