Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հ.Հ. Քննչական Կոմիտէի Նախագահի Այց Ազգային Առաջնորդարան

Իրանի գլխաւոր քննչական կազմակերպութեան նախագահ Նասեր Սերաջի հրաւէրով  դեկտեմբերի 23-ին Թեհրան ժամանած Հայաստանի Հանրապետութեան Քննչական կոմիտէի նախագահ Աղւան Յովսէփեանն եւ իրեն ընկերակցող պատւիրակութիւնը,ուղեկցութեամբ Իրանում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի եւ դեսպանութեան դիւանագիտական կազմի, կիրակի դեկ. 25-ի երեկոյեան այցելեց Թեհրանի ազգային առաջնորդարան:

Հիւրին դիմաւորեցին՝ Թ.Հ.Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Արք. Սարգսեանն, Իսլամական խորհրդարանում իրանահայ  պատգամաւորներ դոկտ. Կարէն Խանլարեանն ու Ժորժիկ Աբրահամեանն, Թ.Հ.Թ.Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, Հաշւէքննիչ մարմնի, ազգային մարմինների ներկայացուցիչները:

Սկզբում հիւրերին ողջոյնի խօսք ասաց թեմակալ առաջնորդը  համապարփակ բացատրութիւն տալով իրանահայ եւ իմասնաւորի՝ թեհրանահայ համայնքի ազգային –կրօնական կառոյցի եւ դրւածքի  մասին: Իր արտայայտութիւնների ընթացքում թեմակալ առաջնորդն անդրադառնալով Իրան-Հայաստան ջերմ յարաբերութիւններին ասաց.«Հաւատացած ենք ,որ Իրանը որպէս հզօր երկիր, այսօր տարածաշրջանի մէջ իր ասելիքն  ու անելիքն ունի եւ Հայաստանը որպէս Իրանի բարեկամ երկիր բնականաբար իր ներդրումն կունենայ  տարածաշրջանի խաղաղութեան   ամրապնդման ու հաստատման մէջ»: 

Հանդիպման ընթացքում, Աղւան Յովսէփեանն անդրադարձաւ Իրան կատարած պաշտօնական այցին եւ Իրանի պետական շրջանակների հետ անցկացրած   հանդիպումներին  ու ստորագրած փոխ նըբռնման յուշագրերին: Նա ընդգծեց, որ Իրանի քննչական կազմակերպութեան նախագահ Նասեր Սերաջը, իր հրաւէրով  յունիսին  պաշտօնական այցով եղել  է Երեւանում եւ այցի  շրջագծում ստորագրեւել են  երկկողմ համագործակցութեան փաստաթղթեր ,որոնք  առիթ են  տալիս զարգացնելու իրաւական յարաբերութիւններն  ու համագործակցութիւններն:Նա աւելացրեց, որ 2013-թւականին իր հրաւէրով դարձեալ  Երեւանում է եղել Իրանի ներկայի դատական ուժի պետի տեղակալ հոջ. Ղոլամ Հոսէյն  Էժէյին, որի հետ դարձեալ փոխընբռնման յուշագիր է կնքւել երկու երկրների դատական մարմինների համագործակցութեան մասին:

Հ.Հ. Քննչական կոմիտէի նախագահն նշեց, որ 2006 թւականից երկու երկրների միջեւ գործում է պետական պայմանագիր՝ իրաւական օգնութեան, քրէական գործերով, քաղաքացիական գործերով, որոնք իրաւունք են տալիս դատապարտեալների փոխանակումը:Նա նշեց նաեւ, որ երկու երկրները անդամակցում են միջազգային մի շարք  պայմանագրերի եւ ասաց.«Բոլոր դէպքերում երկու երկրների   յարաբերութիւնները շատ ջերմ են  եւ  որեւէ քօղարկւած  հարցեր առկայ  չեն, այլ կայ ձգտում այդ յարաբերութիւնները առաւել բարւօք վիճակի մէջ դնելու» :Անդրադառնալով հանդիպումներին, նա ասաց, որ հանդիպում է ունեցել Իրանի  Արդարադատութեան նախարարի, դատական ուժի պետի տեղակալ հոջ. Էժէյիի,նրա տեղակալի ,Իրանի Քննչական կազմակերպութեան նախագահ պրն. Սերաջիի հետ, եղել է մարդու իրաւունքների պաշտպանութեան ինստիտուտում: 

Անդրադառնալով իրանահայ համայնքին պրն. Յովսէփեանը հիացմունք ատրայայտեց  համայնքային համախմբւածութեան եւ արժէքներին կապւածութեան առումով: 

 

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երկուշաբթի 14 Հոկտեմբերի 2024;
Տօն՝ Գիւտ նշխարաց Սրբոյն Գրիգորիսի Աղուանից կաթողիկոսին, եւ սրբոց հարցն` Թաթլոյ, Վարոսի, Թումասու, Անտօնի, Կրօնիդեայ եւ եօթն խոտաճարակացն, որք յԻննակնեայ վանսն կատարեցան

Երեքշաբթի 15 Հոկտեմբերի 2024;
Սրբոց առաքելոցն` Անանիայի, Մատթէի, Բառնաբայ, Փիլիպպոսի, Յովհաննու, Շիղայի եւ Սիւղիանոսի

Չորեքշաբթի 16 Հոկտեմբերի 2024;
Պահք ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ 2.11-20։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 13.14-23։

Հինգշաբթի 17 Հոկտեմբերի 2024;
Սրբոցն Դիոնէսիոսի Արիսպագացւոյն եւ առաքելոցն Տիմոթէոսի եւ Տիտոսի

Ուրբաթ 18 Հոկտեմբերի 2024;
Գաղատացիներ 2.20-3.12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 13.24-37։

Շաբաթ 19 Հոկտեմբերի 2024;
Սրբոց աւետարանչացն` Մատթէոսի, Մարկոսի, Ղուկասու եւ Յովհաննու

Կիրակի 20 Հոկտեմբերի 2024;
Զ Կիրակի զկնի Խաչի Եսայի 20.2-21.6։ Գաղատացիներ 4.3-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.14-23։

Երկուշաբթի 21 Հոկտեմբերի 2024;
Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին, որ հաւատաց ի խաչելութիւնն Քրիստոսի եւ Յովսեփայ Աստուածահօրն, Յովսեփայ Արեմաթացւոյն եւ բարեկամին Քրիստոսի Ղազարու եւ քերցն նորա Մարթայի եւ Մարիամու

Երեքշաբթի 22 Հոկտեմբերի 2024;
Սրբոցն Թէոդիտոնի քահանային, Զենոնի զինաւորին, Մակարայ, Եւ դոքսեայ եւ Ռամելայ

Չորեքշաբթի 23 Հոկտեմբերի 2024;
Գաղատացիներ 4.19-5.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.31-41։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ