Երեքշաբթի 6 դեկտեմբեր 2016-ի կէսօրին առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Մշակոյթի եւ Միջազգային Հաղորդակցութեան Կազմակերպութեան Կրօնների Երկխօսութեան Կենտրոնի տնօրէն Հոջաթուլիսլամ Ուալ Մոսլեմին պրն. Մահդի Թասխիրիին:
Հոջ. Թասխիրին Առաջնորդարան էր եկել Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի և Մշակոյթի ու Իսլամական Հաղորդակցութեան կազմակերպութեան համատեղ իսլամ-քրիստոնեայ համագումարի աշխատանքների դասաւորման և կարգաւորման նպատակով։
Ժողովին ներկայ էր նաև Առաջնորդարանի Դիւանապետ՝ պրն. Սերոժ Օհանեանը: