Հոկտեմբերի 28-ին, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ, Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան «Յովհաննէս Թումանեան» սրահում, մեծ շուքով նշւեց Սուրբ թարգմանիչ վարդապետների կամ Հայ մշակոյթի տօնը, մեծարանքի եւ գնահատանքի արժանացան 2021-2022 ուսումնական տարեշրջանում հանգստի կոչւած վաստակաշատ ուսուցիչները:
Կիրակի, թւականիս հոկտեմբերի 30-ին, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում՝ Թեմական խորհրդի հրաւէրով եւ Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի նախագահութեամբ հանդիպում կայացաւ Կրթական խորհրդի հետ:
Երեքշաբթի, թւականիս նոյեմբերի 1-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում ընդունեց «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզի Տեսչութեան, Ծնողական խորհրդի ներկայացուցիչներին եւ Մանկապարտէզի 80-ամեակի տօնակատարութեան յանձնախմբի անդամներին, ովքեր եկել էին Սրբազան Հօր հովանաւորութիւնը խնդրելու Մանկապարտէզի 80-ամեայ յոբելեանը նշելու առիթով:
Ի գիտութիւն մեր համայնքի սիրելի ժողովրդի յայտնում ենք, որ մեկնելով մի շարք մտահոգութիւններից եւ միաժամանակ որոշ թեկնածուների խնդրանքին ընդառաջ եւ յետ խորհրդակցութեամբ Թեմակալ Առաջնորդի,
Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան Պատգամաւորի,
16-րդ շրջանի Պատգամաւորական Ժողովի Դիւանի, Թեմական Խորհրդի եւ
17-րդ շրջանի Ընտրական Կենտրոնական յանձնախմբի ատենապետի,
յարմար նկատւեց յետաձգել,
նոյեմբերի 25-ին նախատեսւած
17-րդ շրջանի Պատգամաւորական Ժողովի ընտրութիւնները
ցնոր տնօրինում:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
1.11.2022
Կիրակի, թւականիս հոկտեմբերի 23-ին, Թեմական Խորհրդի հրաւէրով, հանդիպում կայացաւ Հայաստանի Համահայկական խաղերի Համաշխարհային կոմիտէի Իրանի ներկայացուցիչ՝ պրն. Հենրիկ Խալոյեանի հետ:
Իրանի ազնիւ ժողովուրդը յաճախ բախւել է արտաքին եւ ներքին դաւադրութիւնների, որոնցից ամենաչարը ահաբեկչական գործողութիւններն են, որոնք խլել են բազմաթիւ զոհեր եւ նահատակներ։ Բայց քանի որ ազգի հաստատուն կամքը, հիմնւած է անկախութեան, հայրենիքի յանձնառութեան, ազատութեան եւ կրօնական հաւատքի վրայ, առյաւէտ կայուն պիտի մնայ։
Այսու կարեւորութեամբ մեր սիրելի ժողովրդի ազնիւ ուշադրութեանն ենք յանձնում, որ թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի բուռն փափագով իր եպիսկոպոսական ձեռնադրութեան 25-ամեակի նշման առիթով, փոխան ծաղկեպսակի նւիրատւութիւն կատարւի թեմիս Քրիստոնէական Դաստիարակութեան Ֆոնդին եւ կամ այլ բարեսիրական միութիւններին։
Շնորհակալութիւն ձեր համագործակցութեան համար։
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդն իր մէկամեայ աշխատանքները հանրութեան սեփականութիւնը դարձնելու նպատակով նախաձեռնել է ժողովրդի հետ հանդիպումների շարան Թեհրանի հայահոծ քաղաքամասերի միութիւններում:
Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդն իր մէկամեայ գործունէութիւնը համայնքի սեփականութիւնը դարձնելու նպատակով նախաձեռնել է ժողովրդական հանդիպումների շարան Թեհրանի հայահոծ քաղաքամասերի միութիւնների յարկի տակ: