Ուրախութեամբ յայտնում ենք, որ երկարատեւ դադարից յետոյ, Մշակութային յանձնախմբի ջանքերով կրկին իր աշխատանքը սկսեց Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի «Նոր Ձայներ» երգչախումբը՝ համալրւած նոր անդամներով:
Երգչախմբի ղեկավարն է Արփի Սիմրոջեանը, որը բարձր պատասխանատւութեամբ եւ մեծ նւիրումով սիրայօժար կերպով ստանձնում է ղեկավարի իր պարտականութիւնը, երգչախմբի անդամներին սովորեցնելով ոչ միայն բարձրակարգ աւանդական եւ կոմիտասեան երգն ու երաժշտութիւնը, այլ նաեւ ծանօթացնում է հայ ազգային մշակոյթին ու արւեստին: Երգչախումբը իր գործունէութեան ընթացքում բազմիցս մասնակցութիւն է ունեցել տարբեր ձեռնարկներին եւ միջոցառումներին:
Կրթական խորհուրդը յաջողութիւն է մաղթում «Նոր Ձայներ» երգչախմբին եւ Մշակութային յանձնախմբի բոլոր անդամներին իրենց հետագայ աշխատանքներում:
ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ