Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ ԱՐԱՔԻ ՇՐՋԱՆ

Չորեքշաբթի, թւականիս սեպտեմբերի 28-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ փոխատենապետ Վահէ Թարոյեանի եւ նոյն խորհրդի անդամ պրն. Աշոտ Սինանիի այցելեցին Արաքի շրջան եւ հանդիպում ունեցաւ համայնքի եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան ներկայացուցիչներ պարոնայք՝ Վարդան Պօղոսեանի, Բաբգէն Աբրահամեանի, Ալբերթ Բուդաղեանի եւ Ռազմիկ Յակոբեանի հետ:

Մինչ հանդիպում, այցելութիւն կատարւեց Ս. Մեսրոպ եկեղեցի եւ «Շարաֆ» դպրոց, որտեղ իրազեկւեցին եւ ծանօթացան առկայ խնդիրներին, որը հիմնականում կապւած էր դպրոցի շէնքի նորոգման, այնտեղ առկայ գրքերի պահպանման եւ ընդհանուր համալիրի կալւածագրերի բաժանման նաեւ թեմապատկան այլ կալւածների եւ հայաթափւած գիւղերում առկայ կալւածների տնօրինման հիմնահարցերին:

Կայացած հանդիպման մի բաժնում ներկայ էին նաեւ Ի. Իսլ. Խորհրդարանում Արաքի պատգամաւոր դոկտ. Ալի Աքբար Քարիմին եւ իրեն ընկերակցող՝ Կրթադաստիարակչութեան նախարարութեան ժամանակի նախարարի տեղակալը, ովքեր համագործակցելու պատրաստակամութիւն յայտնեցին եւ առաջարկեցին դպրոցի տարածքը չօգտագործելու դէպքում այն վարձակալութեամբ տրամադրել շրջանի կրթադաստիարակչութեան, ինչը նկատի ունենալով Արաքի հայ համայնքի գործունէութիւնը եւ դպրոցից որպէս հաւաքատեղի նաեւ այցելուների կացարան օգտագործումը մերժւեց:

Արաքի հայ համայնքի բնակչութեան թւի նոսրացման բերումով առաջացած ազգային-հասարակական եւ կալւածային խնդիրներն ու Ս. Մեսրոպ եկեղեցու եւ հայոց դպրոցի նաեւ ազգային շէնքերի պահպանման եւ անվտանգութեան աշխատանքները Շրջանի Հոգաբարձութեան գլխաւոր մտահոգութիւնը լինելով եւ պատշաճ լուծումներ տալու նպատակով, առաւել քան երբեւէ կարեւորւեց համատեղ աշխատանքով նրանց յաղթահարելու կամքի դրսեւորման անհրաժեշտութիւնը:

Պրն. Արամեանը մտահոգութիւնը բաժանելով վստահեցրեց, որ միասնական ջանքերով հնարաւոր կը լինի բոլոր խնդիրները դրական հանգոյցի հասցնել եւ լաւագոյնս տնօրինել:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ