Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԷԻ ԻՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ՝ ՊՐՆ. ՀԵՆՐԻԿ ԽԱԼՈՅԵԱՆԻ ՀԵՏ

Կիրակի, թւականիս հոկտեմբերի 23-ին, Թեմական Խորհրդի հրաւէրով, հանդիպում կայացաւ Հայաստանի Համահայկական խաղերի Համաշխարհային կոմիտէի Իրանի ներկայացուցիչ՝ պրն. Հենրիկ Խալոյեանի հետ:

Հանդիպման հիմնական օրակարգում էր Համահայկական 8-րդ ամառային խաղերը, որի բացման արարողութիւնը կը կայանայ Գիւմրիում իսկ խաղերը կանցկացւեն 2023 թւականի օգոստոսի 5-19-ը ընկած ժամանակահատւածում:

Պրն. Հենրիկ Խալոյեանը նշեց, որ Խաղերի պաշտօնական բացման ու փակման օրերի նաեւ կազմակերպչական աշխատանքների հետ կապւած մի շարք այլ որոշումներ կայացւել են թւականիս հոկտեմբերի 4-ին գումարւած՝ «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէ» ՀԿ գործադիր կոմիտէի նիստում, որտեղ նաեւ քննարկւել է Համահայկական խաղերի մարզաձեւերի ցանկն ընդլայնելու եւ Համահայկական խաղերի ընթացքում հաշմանդամային սպորտի մարզական խաղեր անցկացնելու հարցը, որոնք կը լինեն ցուցադրական բնոյթով։ Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Համահայկական ձմեռային խաղերին եւ որոշւել է, որ 2025 թւականի փետրւարին անցկացնել Համահայկական ձմեռային 2-րդ խաղերը:

Պրն. Խալոյեանն իր արտայայտութիւնների ընթացքում մատնանշեց, որ Սպորտը երիտասարդներին կրթելու մաքրամաքուր ձեւ է, եւ այդ կերպ Համահայկական խաղերը միաւորում են հայութեանը եւ երիտասարդների մէջ միասնականութիւն ձեւաւորում: Նա յաւելեց, որ ֆինանսական բոլոր դժւարութիւններով հանդերձ, որպէս Սփիւռք, Իրանահայ համայնքն առանձնայատուկ ոգեւորութեամբ եւ ընդգրկուն կազմով է մասնակցում Համահայկական խաղերին:

Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանն իր արտայայտութիւնների ընթացքում շնորհակալութիւն յայտնեց հնչած բացատրութիւնների կապակցութեամբ, ապա անդրադառնալով Համահայկական խաղերին մասնակից լինելու նախապատրաստական եւ կազմակերպչական աշխատանքներին յայտնեց, որ նախկին տարիների ընթացակարգի համաձայն, առաջին իսկ առիթով կեանքի կը կոչւի Համահայկական 8-րդ խաղերի Թեհրանի յանձնախումբը իսկ մինչ այն քայլեր կը ձեռնարկւի նիւթական խոչնդոտներին յաղթահարելու ուղղութեամբ, որն որպէս առաջին քայլ Իրանի Ազգային Օլիպիական Կոմիտէութեան կը ներկայացւի պետական նպաստ ստանալու կապակցութեամբ դիմումն ու ակնկալիքը:

Սոյն հանդիպման ընթացքում պրն. Հենրիկ Խալոյեանը, նաեւ որպէս Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան ատենապետ հակիրճ զեկոյց ներկայացրեց Միութեան ընդհանուր գործունէութեան եւ յատկապէս մարզական եւ մշակութային ասպարէզներում միութեան մասնաճիւղերի վերջին ամիսների աշխատանքների եւ ապագայ ծրագրերի վերաբերեալ:

Հանդիպման աւարտին պրն. Նորայր Արամեանը գնահատեց Միութեան գործունէութիւնը եւ յաջողութիւն մաղթեց ապագայ աշխատանքներին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 03 Մարտի 2024;
Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի)

Կիրակի 10 Մարտի 2024;
Դատաւորի կիրակի (Մեծ պահքի հինգերորդ կիրակի)

Շաբաթ 16 Մարտի 2024;
Տօն Սրբոյն Գրիգոր Լուսաւորչին մերոյ սոսկալի չարչարանացն եւ մտանելոյն ի վիրապն

Կիրակի 17 Մարտի 2024;
Գալստեան կիրակի

Շաբաթ 23 Մարտի 2024;
Ղազարոսի յարութիւն

Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 16 Փետրւարի 2024;
Ե օր Մեծի Պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 6.4‐7.10։ Յոբ 6.2‐7.13։ Եսայի 40.1‐8։

Շաբաթ 17 Փետրւարի 2024;
Զ օր Մեծի Պահոց։ Սրբոյն Թէոդորոսի զօրավարին Իմաստութիւն Սողոմոնի 8.19-9.5։ Եսայի 62.6-9։ Հռոմէացիներ 8.28-39։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 10.16-22։

Կիրակի 18 Փետրւարի 2024;
Բ կիր. Քառասնորդական Պահոց (Արտաքսման) ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.43-5.11 ԵՍԱՅԻ 33.2-22 ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐ 12.1-13.10 ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.17-48

Երկուշաբթի 19 Փետրւարի 2024;
Ը օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 1.1‐23։ Առակներ 1.1‐33։ Երեմիա 1.1‐10։

Երեքշաբթի 20 Փետրւարի 2024;
Թ օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 1.23‐2.26։ Առակներ 2.1‐3.10։ Երեմիա 1.11‐2.3։

Չորեքշաբթի 21 Փետրւարի 2024;
Ժ օր Մեծի Պահոց Ելք 2.11‐22։ Յովել 2.1‐11։ Միքիա 4.1‐7։

Հինգշաբթի 22 Փետրւարի 2024;
ԺԱ օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 3.21‐4.18։ Առակներ 3.11‐4.14։ Երեմիա 2.31‐3.16։

Ուրբաթ 23 Փետրւարի 2024;
ժԲ օր մեծի պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 7.11‐8.1։ Յոբ 9.1‐10.2։ Եսայի 40.9‐17։

Շաբաթ 24 Փետրւարի 2024;
ԺԳ մեծի պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 7.11‐8.1։ Յոբ 9.1‐10.2։ Եսայի 40.9‐17։

Կիրակի 25 Փետրւարի 2024;
Անառակի կիրակի,ժդ օր մեծի պահոց Եսայի 54.11-55.13։ Բ Կորնթացիներ 6.1-7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 15.1-32։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ