Թւականիս ուրբաթ 8 յունիսի առաւօտեան յընթացս սուրբ եւ անմահ պատարագի առաջնորդանիստ Ս. Սարգիս մայր եկեղեցում տեղի ունեցաւ լանջախաչ կրելու իրաւունքի շնորհում։
Երկուշաբթի Մայիսի 28-ի առաւօտեան, Սասուն հայաշատ թաղամասի «Նայիրի» հայոց ազգային տղայոց դպրոցում, Իրանի Իսլամական Յեղափոխութեան թանգարանի բարձրագոյն պատասխանատուներից՝ թանգարանի տեսչութեան գործադիր տնօրէն՝ պրն. Միրզային և Թանգարանի մշակութային պատգամաւոր՝ դոկտ. Վալիզադէն հանդիպեցին Իրանահայ, 30% վիրաւոր և ազատորդի, արւեստագէտ՝ Սեմիկ Վարդանեանի հետ:
Կիրակի՝ յունիսի 3-ի առաւօտեան, Թեհրանի հայոց թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցւած Ս. Պատարագի քարոզում Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն անդրադառնալով ԻԻՀ հիմնադիր՝ լուսահոգի Էմամ Խոմէյնու վախճանման տարելիցին, մեծարեց նրա անհատականութիւնը և բարձրեալն Աստծուց խաղաղութիւն մաղթեց նրա հոգուն:
Երկուշաբթի յունիսի 4-ին, Իսլամական յեղափոխութեան առաջնորդ՝ այաթ. Խամենէինի ելոյթով և յատուկ արարողութեամբ նշւեց Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ՝ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի մահւան 29-րդ տարելիցը, հանգուցեալի դամբարանում:
Հինգշաբթի, մայիսի 31-ին, Հ.Մ.Մ. «Նայիրի» Միութիւնում տեղի ունեցաւ Հայոց մեծագոյն տօն՝ Մայիսի 28-ի ձեռնարկը:
Հայաստանի Առաջին Հանրապետութեան հարիւրամեակի առիթով, թւականիս՝ ուրբաթ, յունիսի 1-ի առաւօտեան, Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում Ս. և անմահ պատարագի ընթացքում, տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք, դրօշի օրհնութիւն եւ յաւարտ ս. պատարագի հոգեհանգստեան արարողութիւն:
Հինգշաբթի մայիսի 31-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Շւեցարիայի դեսպան՝ մեծարգոյ պրն. Մարքուս Լէյթնէրին:
Չորեքշաբթի, մայիսի 30-ի երեկոյեան, Թ.Հ. Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հովանաւորութեամբ, Ռամազան ամսւայ առիթով, ազգային իշխանութիւնը կազմակերպել էր ընթրիք-երեկոյ, ի պատիւ երկրի պետական բարձրաստիճան պաշտօնատարների և ազգային առաջնորդարանի տարբեր մարմինների աշխատանքներին առնչակից պետական պատասխանատուների:
Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ էմամ Խոմէյնիի մահւան 29-րդ տարելիցի սեմին, չորեքշաբթի մայիսի 30-ին, Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները ներկայ գտնւելով հանգուցեալ էմամի դամբարանում, յարգանքի տուրք մատուցեցին նրա յիշատակին եւ ծաղկեպսակ տեղադրեցին հանգուցեալի դամբարանին:
Երկուշաբթի մայիսի 28-ին, Հ.Մ. «Սիփան» միութեան «Նորայր Էլսայեան» մարզադահլիճը տօնական բարձր տրամադրութեամբ ունկնդրեց միութեան հայ դատի յանձնախմբի, Հայաստանի Հանրապետութեան անկախութեան հռչակման 100-ամեակի առիթով կազմակերպւած գեղարւեստական ձեռնարկը: