ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Պատգամաւորական ժողովի հերթական նիստը. Քննարկւեցին համայնքի դպրոցների կարգավիճակը եւ Թեմական խորհրդի նախահաշիւը

Թ. Հ. Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովի հերթական նիստը աւելի քան երեք տասնեակ պատգամաւորների մասնակցութեամբ երէկ, մայիսի 16-ի երեկոյեան գումարւեց ազգային առաջնորդարանի դահլիճում, քննարկելով երկու հիմնական գլուխներ կապւած համայնքի կրթական հարցերին եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կողմից իրանական ընթացիկ տարւայ (1397-ի) նախահաշւի:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը նիստի սկզբում անդրադառնալով Հայաստանի վերջին իրադարձութիւններին ընդգծեց, որ տեղի ունեցած իշխանափոխութիւնը իր տեսակի մէջ աշխարհում աննախընթաց էր՝ իր խաղաղ ընթացքի եւ կողմերի ցուցաբերած ինքնազսպւածութեան առումով եւ նշեց. «Այն մեր ժողովրդի իմաստութեան յաղթանակն էր եւ այդ իմաստով մեր ժողովուրդը ինքը շնորհաւորելի է»: Թեմակալ առաջնորդը նաեւ անդրադարձաւ տարածաշրջանի եւ Մերձաւոր Արեւելքի տագնապահար իրավիճակին, որը արդիւնքն է ԱՄՆ-ի նախագահի անխոհեմ քայլի:

Ապա ժողովը, պատգամաւոր Ժոզէֆ Մեհրաբեանի ատենապետութեամբ զբաղւեց ընթացիկ օրակարգերի քննարկումով: Ատենապետը ընդգծեց, որ Պ. Ժ.-ի մշակութային եւ հասարակական յանձնաժողովը երեք գրութիւններ են յղել դիւանին, կապւած «Ա. Աւետիսեան» ազգ. բուժարանին, «Սահակեան» բարեսիրական կենտրոնին եւ գերեզմանատանը, որոնց հետամուտ է Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը:


Ատենապետը կարեւորութեամբ անդրադարձաւ Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի կապակցութեամբ ծագած բարդութեանը եւ ընդգծեց. «Այդ հարցով՝ Իսլ. խորհրդարանի պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, թեմակալ առաջնորդը եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը, պատկան համալիրի դիւանի հետ միասնաբար հետեւում են խնդիրներին, որպէսզի այն բարեյաջող աւարտ ունենայ»: Ատենապետը անդրադարձաւ նաեւ երկրում տիրող տնտեսական իրավիճակին եւ առաջարկեց մասնագէտներ հրաւիրելով լաւագոյն տարբերակները գտնել համայնքի մասշտաբում տնտեսական խնդիրներին դիմագրաւելու համար:

Ժողովը յաջորդ գլխի տակ անդրադարձաւ համայնքի կրթական խնդիրներին՝ դպրոցների օպտիմալացմանը, հայոց դպրոցների ուսուցիչների աշխատավարձերի յաւելմանը, դպրոցները 12-րդ դասարանով եւ նոր ճիւղերով օժտելուն եւ մի խօսքով դպրոցների կրթական որակի բարձրացման հարցերով:

Այս գլխի տակ Պատգամաւորական ժողովը առաջիկայում հանդէս կը գայ հաղորդագրութեամբ:

Ժողովին հրաւիրւած էր Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ Թովմաս Թովմասեանը: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ այն հանգամանքին, որ Ազգային ժողովի վարչութիւնը առաջարկ էր ներկայացրել, որպէսզի մինչեւ վեց ամիս համայնքները ծրագրեն իրենց տասամեայ գործունէութեան նախագիծը:

Դադարից յետոյ Վահիկ Աղաքեանի ատենապետութեամբ Պ. Ժ.-ն շարունակեց նիստը: Այս բաժնում ընթերցւեց Թեմական խորհրդի ներկայացրած բիւջէի մանրամասն նախահաշիւը, որը ծաւալուն քննարկումներից յետոյ հաստատւեց պատգամաւորների կողմից:

Լուրը քաղւած է «Ալիք»-ից

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com