Սեդրակ Նազարեան, գեղանկարիչ եւ վերանորոգող արւեստագէտ, ով իր բեղմնաւոր կեանքի 70 տարիները նւիրել է իր արւեստին եւ այն իր ժողովրդին ծառայեցնելու ճամբին: Արւեստագէտ Սեդրակ Նազարեանը իր կեանքի 10 տարիները նւիրել է Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի որմնանկարները վերանորոգելու աշխատանքին եւ միաժամանակ իր արւեստի կողքին նա եղել է ազգային բարերար:
Փետրւարի 13 հինգշաբթի,Տօն Սրբոց Ոսկեանց քահանայիցն
Այսու յայտնում ենք մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ երեքշաբթի, 18 փետրւար 2020 տօնն է Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն: Սոյն տօնը տօնն է նաեւ քահանայութեան որով եւ քահանայից: Այս առիթով, երեքշաբթի 18 փետրւար 2020-ին հանդիսաւոր Ս. եւ Անմահ պատարագ է մատուցւելու Ս. Գէորգ եկեղեցում։
Փետրւարի 12 Չորեքշաբթի. Պահք
Երեքշաբթի,Տօն Սրբոց Սուքիասեանց քահանայից
Այսօր՝ 2020 թւականի փետրւարի 10-ի առաւօտեան Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտգ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Ազգային Առաջնորդարանի դիւանապետ՝ պրն. Զօրիկ Կարապետեանի հանդիպեց Իրանի աւիացիայի կազմակերպութեան պետ՝ պրն. Աբեդզադէին:
2020 թւականի փետրւարի 5-ին չորեքշաբթի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց «Արտակ Մանուկեան» թանգարանի տնօրէն՝ տկն. Ալիս Շահմուրադեանին եւ իր օգնական՝ Սերինէ Ռոստամլուին:
Փետրւարի 10 Երկուշաբթի Սրբոց Ատովմեանց զօրավարացն եւ Սուքիասեանց վկայիցն
Ս. Սարգիս Զօրավարի եւ իր որդուն՝ Մարտիրոսի տօնի առիթով, հինգշաբթի եւ ուրբաթ 6 եւ 7 փետրւար 2020 թ.-ի երեկոյեան Ս. Սարգիս եկեղեցում կատարւեց հսկումի արարողութիւն եւ շաբաթ 8 փետրւար 2020 թ.-ին մատուցւեց հանդիսաւոր Ս. եւ անմահ Պատարագ Ս. Սարգիս եկեղեցում. արարողութեանը նախագահեց թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը եւ յաւուր պատշաճի քարոզեց Արժ. Տ. Սարգիս քհն. Խոսրովեանը:
Փետրւարի 9 † Կիրակի. Ե կիրակի Ս. Ծննդեան