Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Գնահատանքի երեկոյ


Սոյն թւականի փետրւարի 1-ին «Ա. Աւետիսեան» Ազգային Բուժարանում տեղի ունեցաւ գնահատանքի երեկոյ բուժարանի հանգստի կոչւած նախկին տնօրէն՝ տկն. Մարիետ Թումեանցի գործունէութեան առիթով:

Ծրագրին ներկայ էին թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը , Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտգ. Նորայր Արամեանը, նոյն խորհրդի անդամներ՝ պարոնայք Արա Շահվերդեանը, Սուրիկ Քեշիշը, Քրիստ Արզումանեանը եւ «Ա. Աւետիսեան» Ազգային Բուժարանի խնամակալ մարմնի անդամները գլխաւորութեամբ՝ տկն. Արմինէ Սէթխանեանի ինչպէս նաեւ բուժարանի աշխատակազմը:

Երեկոյի բացումը կատարեց տկն. Արմինէ Սէթխանեանը, մարմնի անունից գնահատանքի եւ երախտագիտութեան խօսք ուղղեց տկն. Մարիետ Թումեանցին, իր 16 տարիներ անընդմէջ «Ա.Աւետիսեան» Ազգային Բուժարանում ցուցաբերած օգտաշատ եւ բեղուն գործունէութեան կապակցութեամբ։

Այնուհետ Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտգ. Նորայր Արամեանը նաեւ իր երախտիքի խօսքը յայտնեց տկն. Մարիետ Թումեանցին, նշելով, որ տնօրէնի աշխոյժ տնօրինութեան, մասնագիտական աշխատանքների, հետեւողական եւ հոգատար վերաբերմունքի շնորհիւ «Ա.Աւետիսեան» բուժարանը ունեցել է նոր ձեռքբերումներ՝ օժտւել է բժշկական նոր բաժիններով եւ ծառայութիւններով, որին զուգահեռ բարելաւել է նաեւ Բուժարանի առողջապահական սպասարկումների որակը եւ արժանացել է Առողջապահութեան տարբեր գնահատանքների։

Թեմակալ Առաջնորդը նաեւ մեծապէս գնահատեց տկն. Մարիետ Թումեանցի անսակարկ եւ անշահախնդիր աշխատանքը եւ յաջողութիւն մաղթեց իր ապագայի ծրագրերի համար:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ