Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Իրանի Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 41-րդ տարեդարձի առիթով՝ Պետական միջոցառում՝ նւիրւած Իրանում կրօնական փոքրամասնութիւններին

Իրանի Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 41-րդ տարեդարձի առիթով, թւականիս փետրւարի 4-ին նախաձեռնութեամբ Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան Մշակութային աշխատանքների, հաւաքականութիւնների ու կազմակերպութիւնների գերատեսչութեան, կազմակերպւել էր հանդիպում՝ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների հոգեւոր առաջնորդների եւ աշխարհիկ ներկայացուցիչների հետ:

Արտոյտ Զոհրաբեանի հաղորդավարութեամբ մեկնարկած երեկոյի ողջոյնի խօսքով հանդէս եկաւ կազմակերպիչ գերատեսչութեան գլխաւոր տնօրէն Ալի Ֆերէյդունին, ընդգծելով, որ նման միջոցառումներ ապացուցում են Իրանում միասնականութեան ու եղբայրութեան ոգու առկայութիւնը:

Միջոցառմանը հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Իր ելոյթի ընթացքում թեմակալ առաջնորդը ընդգծեց, որ Իրանի Իսլ. յեղափոխութիւնը ունի իր հիմնական նպատակը, որը ժողովուրդն է եւ նաեւ Իսլ. յեղափոխութիւնը, այն բացառիկ յեղափոխութիւններից էր, որ մէկ մարդու առաջնորդութեամբ առանց արեան յեղումի կարողացաւ իրականացնել իր նպատակը: Ապա թեմակալ առաջնորդի եւ Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարար դոկտ. Սալեհիի ձեռամբ գնահատւեց Իրանի Կրօնների եւ դաւանանքների համալսարանի հիմնադիր դոկտ. Նաւաբը, ով իր ելոյթի ընթացքում կարեւորութեամբ անդրադարձաւ երկխօսութեանը: Երեկոյին հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Իրանի արտգործնախարարութեան խօսնակ Սէյէդ Աբբաս Մուսաւին, ով կազմակերպւած հաւաքը բնութագրեց ազգային ինքնութեան խորհրդանիշը:

Միջոցառմանը իրենց խօսքերը փոխանցեցին զրադաշտների մոգպետը, ասորիների արեւելեան եկեղեցու հոգեւոր առաջնորդը, գերմանացի հոգեւոր խորհրդի անդամը, իսկ եզրափակիչ խօսքով Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարար Սալեհին: Նա ընդգծեց. «Մենք նման ենք խոր արմատներով հուժկու ծառի, որն ունի միախառնւած բազմաթիւ ճիւղեր: Մենք ունենք համատեղ հաւատալիքներ, արժէքներ, մտահոգութիւններ եւ պատմութիւն»:

Նա ընդգծեց, որ Իրանի պատմութեան բոլոր փուլերում եղել ենք միասնական, եւ այդ միասնականութեան հեռանկարը անկախ եւ շէն Իրանն է:

Վերջում նախարարի եւ նախարարութեան գերատեսուչների ձեռամբ գնահատագրեր յանձնւեցին կրօնական փոքրամասնութիւնների մշակութային ոլորտներում ընտրւած մի քանի անհատների: Իրանահայ համայնքից գնահատանքի արժանացաւ Իսլ. Ազատ համալսարանի Հայերէնագիտական ամբիոնի ռեկտոր դոկտ. Անդրանիկ Սիմոնեանը:

Միջոցառմանը ներկայ էին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը եւ այլ կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները, Իրանի Հայ կաթողիկէ համայնքի հոգեւոր առաջնորդ Տ. Սարգիս եպս. Դաւիթեանը, Թ. Հ. Թեմական խորհրդի, «Ալիք» հաստատութեան, ազգային մարմինների, միութիւնների, եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները, քահանայ հայրերը եւ մշակութային դէմքերը:

Լուրը՝ Ալիքից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ