Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Հայ Համալսարանականների Ընդհանուր Միութեան վարչութեան անդամները այցելեցին Սրբազան Հօրը

Երկուշաբթի, 3 փետրւար 2020 թւականի կէսօրին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ Համալսարանականների Ընդհանուր Միութեան վարչութեան անդամներին եւ միութեան «Տաւիղ» երգչախմբի ղեկավարին, որոնք եկած էին զեկուցելու իրենց աշխատանքների մասին եւ խնդրելու Սրբազան Հօր հովանաւորութիւնը միութեան 76-ամեակի առիթով տեղի ունենալիք հանդիսութեանց եւ «Տաւիղ» երգչախմբի ելոյթի:

Սրբազան հայրը գնահատեց վարչութեանը իրենց տարած աշխատանքների համար, որի վերջինը դոկտ. Թումանեանի մեծարանքի երեկոն էր «Հուսկ» Հաստատութեան համագործակցութեամբ:

Պրն. Շապին Աբրահամեանը յայտնեց նաեւ, որ շուտով կը տպւի յուշամատեան Իրանի Համալսարանների Հայազգի Դասախօսների:

Թեմակալ առաջնորդը մեծապէս գնահատեց իրենց այս գործը եւ յաջողութիւն մաղթեց:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

 

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com