Թւականիս չորեքշաբթի, յունւարի 8-ին Թ.Հ.Թ. Հայերէնագիտական երեկոյեան դասընթացների ուսուցչական անձնակազմի եւ ուսանողների մասնակցութեամբ, գլխաւորութեամբ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ Հայր Պարոյր Շերնեզեանի ընկերակցութեամբ, տեղի ունեցաւ Նոր տարւան եւ Ս. Ծննդեան տօներին նւիրւած միջոցառում: Միջոցառման մասնակցում էին անցեալ տարւայ շրջանաւարտ ուսանողները: Ծրագիրը վարում էր երրորդ դասարանի ուսանողներից՝ Լալագէ Մանուկեանը: Ծրագիրը յագեցած էր ասմունքներով եւ բարեմաղթանքներով:
Յունւարի 26† Սուրբ Ծննդեան երկրորդ Կիրակի
Ուրբաթ 24 եւ կիրակի 26 յունւար 2020-ին Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում առաւօտեան յընթացս սուրբ եւ անմահ պատարագի յատուկ հանդիսաւորութեամբ ընթերցւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի պատգամը, որով վեհափառ հայրապետը 2020 տարին անւանակոչում է Յատուկ խնամքի կարօտ հայորդիների տարի։
Ս. Ծննդեան եւ Ամանորեայ տօների առիթով երեքշաբթի 21 յունւարի 2020 թ.-ին Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց պրն. Չաւոշիին, իր ընկերակիցներով:
Երեքշաբթի 21 յունաւար 2020 թւականի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաստարմագրւած Աւստրալիայի դեսպանուհի՝ տկն. Լինդալ Սաչին:
2020 թւականի յունւարի 22-ին չորեքշաբթի Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Կիպրոսի դեսպան՝ պրն. Պետրոսին, որը եկած էր տօնական օրերի եւ Սրբազան Հօր ապաքինման առիթներով իր բարեմաղթանքները ներկայացնելու:
Այսու անձնապէս եւ յանուն մեր Պատգամաւորական Ժողովի, Կրօնական, Թեմական Խորհուրդների եւ ողջ ժողովականութեան խորազգաց ցաւակցութիւնն ենք յայտնում Տիկին Հիլդա Յովսէփեանին (աղջիկը) եւ Վիվի Յարութիւնեանին (քոյրը), Յարութիւնեան եւ Յովսէփեան ընտանիքներին եւ միւս բոլոր հարազատներին իրենց կրած ծանր ու անփոխարինելի կորստի՝ ԲԵՐԿՐՈՒՀԻ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ - ՅՈՎՍԷՓԵԱՆ-Ի ցաւալի մահւան առթիւ:
Յունւարի 25 Շաբաթ. Տօն Սրբոց հայրապետացն Աթանասի եւ Կիւրղի եւ Գրիգորի Աստուածաբանին
Յունւարի 24 Ուրբաթ. Պահք
Յունւարի 23 Հինգշաբթի՝ Տօն Սրբոցն Վահանայ Գողթնացւոյն, Եւգինեայ կուսին և հօրն նորա Փիլիպպոսի և մօրն Կղօդիայ և երկուց եղբարցն Սերգեայ և Ապիտոնի և երկուց ներքինեացն