Թւականիս 21 Հոկտեմբերին, Ազգային առաջնորդարանի դահլիճում Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի նախագահութեամբ, կրօնական խորհուրդի եւ քահանայից դասի մասնակցութեամբ՝ հոգեւորականների առաւել եւս աչալուրջ կերպով հոգեւոր ծառայութիւնների մատուցման եւ Արցախում ու Հայաստանում տեղի ունեցող հակաահաբեկչական պատերազին եւ հայ ժողովրդին եւ հայ զինւորին զօրավիգ հանդիսանալու համար տեղի ունեցաւ խոհրդակցական ժողով-հանդիպում։
Սիրելի հայրենակիցներ,
Համաշխարհայնացւած-կլոբալիզացւած այսօրւայ աշխարհը կանգնած է բազմազան եւ բազմապիսի մարտահրաւէրների առաջ։ Աշխարհի այսպէս կոչւած տէրերը, աւելի ճիշտ իրենք իրենց տէր կարծողները դժւարանում են իմանալ եւ կամ ճիշտ կերպով գնահատել թէ իրականութիւնում ի՞նչ է պատահում այս պահին, իրենց շրջապատում եւ կամ որո՞նք են իրողապէս այսօրւայ մարտահրաւէրներն ու այլընտրանքները, որոնցով եւ կարողանան ճիշտ կերպով կողմնորոշւել եւ դրանք դարձնեն իրենց ուշադրութեան առանցքը։
Այսու մեր ժողորդի զաւակներին յայտնում ենք, որ մեր Ազգային իշխանութիւնը թելադրութեամբ Վեհափառ Հայրապետի ամէն հնարաւոր միջոցների է դիմում Ղարաբաղեան հարցերը պատմական ճշգրտութեամբ ներկայացնել հասարակութեան, յատկապէս՝ ոչ հայ հասարակութեան:
Առ այդ ներկայացնում ենք Վեհափառ Հայրապետի՝ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանին եւ Ազգային Իշխանութեան ուղեալ հետեւեալ շրջաբերական նամակը:
Թայլանդում հաստատւած Ասիայի Եկեղեցիների խորհրդի (CCA) ընդհանուր քարտուղար՝ դոկտ. Մատթիոս Ջորջը ընդառաջելով Թեհրահի Հայոց Թեմի առաջնորդ Սեպուհ Արք. Սարգսեանի առաջարկին յատուկ յայտարարութեամբ խստօրէն դատապարտեց թրքա-ադրբեջանական ահաբեկչական յարձակումը Արցախի վրայ:
Շղթայազերծւած յարձակումի պատճառով Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը Ստեփանակերտ, Շուշի եւ այլ քաղաքներ եւ գիւղեր անընդհատ ենթարկւում են ծանր հրետակոծութեան:
27 սեպտեմբեր 2020-ի առաւօտեան կանուխ ժամերից սկսեալ Արցախի խաղաղ բնակչութիւնը դաժան ու վայրագ յարձակման է ենթարկւում։ Ադրբեջանը հովանաւորւած հայ ժողովրդի ոխերիմ թշնամի Թուրքիոյ կողմից փորձում է հերոսական Արցախը գրաւել ու բնաջնջել Արցախահայութիւնը. թշնամին մոռացել էր սակայն որ հայը հաւատարիմ իր հայրենի հողին, հոգեւոր, ազգային, մշակութային արժէքներին ու կոթողներին միշտ իր կեանքի գնով պաշտպանած, պաշտպանում եւ պաշտպանելու է իր հայրենիքը։
Ընդառաջելով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս՝ Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի կոչին, կիրակի 4 հոկտեմբերին Թեհրանի բոլոր եկեղեցիներում յաւարտ սուրբ եւ անմահ պատարագի, տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն, Հայոց Բանակի նահատակների հոգիների խաղաղութեան, ինչպէս նաեւ յատուկ աղօթք Հայաստանում ու Արցախում խաղաղութեան վերահաստատման համար։
Սուրբ Սարգիս Մայր եկեղեցում կրօնական արարողութիւնը նախագահում էր Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը։ Պատարագիչն էր Արժ․ Տ․ Սահակ Քհնյ․ Խոսրովեանը։
Ընդառաջելով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս՝ Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի կոչին, կիրակի 4 հոկտեմբերին Թեհրանի բոլոր եկեղեցիներում յաւարտ սուրբ եւ անմահ պատարագի, տեղի կունենայ հոգեհանգստեան արարողութիւն, Հայոց Բանակի նահատակների հոգիների խաղաղութեան ինչպէս նաեւ յատուկ աղօթք Հայաստանում ու Արցախում խաղաղութեան վերահաստատման համար։
Ուրբաթ, թւականիս հոկտեմբերի 2-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ ի զօրակցութիւն հայոց բանակի։ Սուրբ Սարգիս Մայր եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահում էր Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը։ Պատարագիչն էր Արժ․ Տ․ Արիստակէս Քհնյ․ Շահմիրեանը։
Արարողութեանը ներկայ էին, Հայ Կաթողիկէ եկեղեցու Հոգեւոր Հովիւ՝ Գերապայծառ Սարգիս Դաւթեանը, Հայ Աւետարանական Համայնքի Հոգեւոր հովիւ՝ Վերապատւելի Սերգէյ Շահվերդեանը, Թեմական Խորհուրդի ատենապետ՝ պրն․ Նորայր Արամեանը եւ թեմական խորհրդի անձնակազմից՝ ներկայացուցիչներ, «Ալիք» հաստատութեան ներկեյացուցիչ՝ Սուրիկ Աբնուսեանը եւ այլ անդամներ, Հ․Մ․ «Արարատ» Կազմակերպութեան Սկաուտական Միութեան անդամները եւ հաւատացեալ ժողովուրդ։ Յընթացաս Պատարագի Առաջնորդ Սրբազան Հայրը ի լուր հաւատացեալների ներկայացրեց իր հայրական պատգամը։
«Երանի նրանց, ովքեր խաղաղութեան հաստատման համար են աշխատում, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչւեն»։
(Մտ. 5։9)
Քրիստոնէութեան հիմնական ուսուցումներից է խաղաղութիւնը։ Մեր Տէր Յիսուս Քրիստոս ոչ միայն երանի է տալիս խաղաղութեան համար աշխատողներին, այլ Իր խաղաղութիւնն է բաշխում աշխարհին. «Խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ որ տարբեր է այս աշխարհի տւած խաղաղութիւնից»։ (Յհ. 14։27)
Այսու յայտարարում ենք, մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ ուրբաթ, թւականիս հոկտեմբերի 2-ի առաւօտեան մատուցւելու է ս. պատարագ՝ Թեհրանի բոլոր եկեղեցիներում (ի բացառեալ Ս․ Գէորգ) եւ ս. պատարագի աւարտին տեղի է ունենալու յատուկ արարողութիւն Հայոց Բանակի նահատակների հոգիների խաղաղութեան համար: